20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրք ռեժիսորի` Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը ցուցադրվել է Գերմանիայի 100 կինոթատրոններում

Թուրքական ծագումով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի` Հայոց ցեղասպանության մասին պատմող ՛՛Վերք՛՛ ֆիլմը մեկ ամիս շարունակ ցուցադրվել է Գերմանիայի գրեթե 100 կինոթատրոններում: Թուրքական ՛՛Հաբերարթբիր՛՛ լրատվակայքի տեղեկացմամբ` ֆիլմը դիտել է ընդհանուր առմամբ մոտավորապես 85.000 մարդ, գրում է Ermenihaber.am-ը: Մինչդեռ  ֆիլմի ցուցադրման կազմակերպիչներն ավելի մեծ ակնկալիքներ են ունեցել կինոդիտողների քանակի առումով: Ֆիլմի սակավադիտելության պատճառը համարվում է Գերմանիայի հասարակության հիմնական […]

Խղճում եմ ու ցավում Պետրոս Ղազարյանի համար. Կարեն Ավագյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը facebook-ի իր էջում գրառել է. ”Պետրոս Ղազարյանը երեկ որոշել էր անդրադառնալ քաղաքական կոռուպցիային (արդեն խնդալու է): Հետաքրքիր է, որ այդ մասին խոսում է քաղաքական առուծախի, քաղաքական հովանավորչության ու քաղաքական կոռուպցիայի ինստիտուցիոնալիզացիայի խոսնակը ։ Իրականում ՛՛պաժառը՛՛ ոչ թե Մարզահամերգային համալիրում էր, այլ որոշ […]

Երևանը պատրաստվում է ձմեռվա

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է ձմռան նախապատրաստական աշխատանքների ծրագիրը: Խորհրդակցությանը մասնակցել են քաղաքապետարանի համապատասխան վարչությունների պետերը, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներըը, կենսապահովման ոլորտի կառույցների ներկայացուցիչները, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ոլորտի ղեկավարները, ինչպես նաև  ՀՀ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատարը: Մայրաքաղաքի վարչական շրջանների […]

՛՛Շոու մի սարքեք՛՛ /վիդեո/

Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը ֆեյսբուքյան հանրագրի միջոցով դիմել է հասարակությանը՝ կոչ անելով փոխադարձ հարգանք ցուցաբերել ոստիկանության նկատմամբ: Քաղաքացի-ոստիկանություն կապի ամրապնդումը, փոխվստահության ձևավորումը ՀՀ ոստիկանության մշտական ուշադրության կենտրոնում է: Ճանապարհային ոստիկանությունը համակարգի այն օղակներից է, որն ամենաշատն է շփվում հասարակության տարբեր շերտերի հետ: Հետևաբար, պատասխանատվությունը գիտակցում է ՃՈ յուրաքանչյուր աշխատակից: […]

”Համահայկական խնդիրների լուծման բանալին հզոր Հայաստան ունենալն է”. Էդմոն Մարուքյան

Եվրախորհրդի Բուդապեշտի երիտասարդական կենտրոնում շարունակվում է Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնի նախաձեռնությամբ և Եվրախորհրդի աջակցությամբ ”Y-work for Peace” համահայկական երիտասարդական ուսուցողական ծրագիրը: Այսօր երիտասարդները ծանոթացան հակամարտության կառավարման և խաղաղության հաստատման գործընթացներին : ՀՀ Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանգամանալից ներկայացրեց տարածաշրջանում ընթացող հակամարտային խնդիրները, Հայաստանում և Հայաստանից դուրս ընթացող գործընթացները : Պարոն Մարուքյանը սփյուռքահայ երիտասարդությանը  դիմեց կոչով, կիսվելով իր […]

՛՛ՀՀՇ-ի Գևորիկի՛՛ Մանվելն ու Սեյրանը. Ժողովուրդ

՛՛ՀՀՇ-ի Գևորիկի՛՛ կինը, ՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկություններով, զույգ որդի է ունեցել: Նա որդիներից մեկի անունը դրել է Սեյրան, մյուսինը` Մանվել: Մեր տեղեկություններով՝ հայրիկն իր որդիներին անվանակոչել է՝ ի պատիվ հանրահայտ գեներալ Սեյրանի և զորավար Մանվելի: ՛՛ՀՀՇ-ի Գևորիկը՛՛, ով վաղուց արդեն ՀՀԿ-ինն է, նախկինից միայն անունն է մնացել, թերևս հույս ունի, որ իր որդիների անվանակից գեներալներն իրենց խնամակալության […]

Նոտարներն ու մսավաճառությունը. օրվա կադր /վիդեո/

Կոտայքի մարզկենտրոն Հրազդանի հենց կենտրոնում տեղակայված է “Հրազդան” նոտարական տարածքի գրասենյակը: Սակայն հետեւելով այդ ցուցանակին, պարզվում է որ ոչ թե նոտարական տարածք ես մտնում, այլ մսամթերքի խանութ: Նոտարական գրասենյակի մուտքը հետնամասից է… Եզրակացությունը թողնում ենք ընթերցողին: 

Մեծերը Աստծո մասին…

՛՛Պետք է Աստծուց հաջողություն խնդրել հավատի և գործերի մեջ, քանզի հավատը, հույսը և սերն Աստծո շնորհներն են, ինչպես և խոհեմությունն ու արդարամտությունը՝ ամեն ինչում: Այս ամենն Աստծո պարգևներն են , որոնք ում կամենում՝ տալիս է, և ովքեր խնդրում են , ստանում են: Աստվածային առաքինությունների մասին է ասված . ՛՛ Եթե մեկը հաց խնդրի հորից , […]

Միևնույն սեռի հանդեպ ունեցած համակրանքը մեղք չէ. աղանդ՝ հայ առաքելական եկեղեցու ստվերում /վիդեո/

Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահներ Սևակ Հովհաննիսյանը և Դանիել Պետրոսյանը, որպես նոր աղանդ դիտարկում են հայ առաքելական եկեղեցու եկեղեցասիրաց եղբայրակցությանը: ՛՛Ուզում եմ հրապարակել մի գրքից՝ հոդված, որը գրել է Համլետ Զաքարյանը, ով հանդիսանում է աղանդի գլխավոր ղեկավարը: Հայերեն է թարգմանել մի գիրք, որը գրվել է հայ ավետարանչական ընկերակցության պատվերով՛՛,-նշեց Հովհաննիսյանը գրքից ընթերցելով մի տող.՛՛Միևնույն սեռի հանդեպ […]

Բարձրացնում ենք նրանց, ովքեր անարժան են մեզ, հասցնում մինչեւ երկինքներ…

Որքան հաճախ կյանքում սխալվելով՝ կորցնում ենք նրանց, ով թանկ է մեզ, Օտարներին հաճոյանալ փորձելով՝ երբեմն փախչում ենք մտերիմից, Բարձրացնում ենք նրանց, ովքեր անարժան են մեզ, հասցնում մինչեւ երկինքներ, Ով մեզ այդքան սիրում է, նեղացնում ենք, եւ մենք էլ սպասում ներողության… Օմար Խայամ  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի