30 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խաղահրապարակ բոլոր երեխաների համար քարոզարշավը սկսված է

Դեկտեմբերի 3-ին Հայաստանում Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի, Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյնի, Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի մասնակցությամբ իրականացավ հաշմանդամություն ունեցող երեխաների համար ճոճանակի բացումը: Հայ-բրիտանական գործարար պալատի և Երևանի Ռոտարի ակումբի կողմից նվիրաբերված ճոճանակը Երևանի կենդանաբանական այգում տեղադրվեց Հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրը: ՛՛Երևանի կենդանաբանական այգին պետք է հասանելի լինի տարբեր կարողությունների երեխաների համար […]

Խաչատրյանի անվան և մյուս փառատոներն ամրապնդում են մեր դիրքը աշխարհի մշակութային քարտեզում. Վիգեն Սարգսյան

Դեկտեմբերի 4-ի երեկոյան մեծ հանդիսավորությամբ փակվեց Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնը։ Համերգին ներկա էին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Համերգն ուղիղ եթերով դիտում էին հարյուրհազարավոր երաժշտասերներ հեղինակավոր euronews.com կայքով։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ 21-րդ դարի բոլոր տեխնիկական հնարքները հնարավորություն են […]

Ի՞նչու են ազատում ՛՛Նաիրիտ՛՛-ի աշխատակիցներին.պարզաբանում

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանն այնսօր կայացած ասուլիսին խոսեց  ՛՛Նաիրիտ՛՛ գործարանի աշխատակիցներին կրճատելու մասին՝ նշելով , որ այդ վաղեմի հսկայից մնացել է ընդամենը 2100 աշխատող, և ըստ իրենց հասած տվյալների՝ աշխատատղերում մնալու են ընդամենը 500-ը, 1600 աշխատող ազատվելու է: ՛՛Օրենքում նշված է, որ գործատուն ծանուցագրում պետք է նշվի ազատման օրվա ամսաթվի մասին […]

ԼՂ-ն ամբողջ աշխարհում ճանաչում է ձեռք բերում. քաղաքագետ

Այն, որ վերջին տարիներին Արցախի տոները մեծ շուքով նշում են ԱՄՆ Կոնգրեսում, խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ը փաստացի ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արթուր Ղազարյանը: Քաղաքագետը նշեց, որ այս գործում խիստ մեծ է հայկական լոբբիստական կառույցների աշխատանքը: “ԱՄՆ Կոնգրեսում ԼՂՀ անկախության 23-րդ […]

Գնաճի վերաբերյալ լսումներ

՛՛Իրականում շատ բարդ իրավիճակ է ստեղծվել, ինչը պայմանավորված է ոչ միայն դոլար/դրամ,ռուբլի/դրամ, այլ  եվրո/դրամ հարաբերակցությամբ՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Ըստ նրա՝ ռուբլու արժեզրկումը բացասաբար է ազդում տրանսֆերների, հետևաբար նաև գների վրա: ՛՛Առօրյա դիտարկումների արդյունքում վերջին օրերում շատ սննդամթերքներ տասը տոկոսով բարձրացել են՛՛,-նկատեց նա: Պատգամավորի խոսքով՝ այս պատճառով առաջացել են մի […]

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հենրիկ Սմբատյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել անվանի ջութակահար, երաժիշտ մանկավարժ և հրատարակիչ Հենրիկ Սմբատյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ: ՛՛Հարգելի պարոն Սմբատյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ: Բարձր գնահատանքի են արժանի անվանի ջութակահարի Ձեր գործունեությունը, երաժիշտ մանկավարժի և հրատարակչի Ձեր երկարամյա եռանդուն աշխատանքը: Մաղթում եմ Ձեզ երջանիկ կյանք և ամենայն բարիք՛՛,-ասված […]

ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում հայկական արտադրության մսամթերքը ՌԴ շուկայում կդառնա ավելի մրցունակ

Հայաստանի Հանրապետության մսամթերք  արտադրող ընկերությունները, տարեցտարի ընդլայնելով իրենց արտադրական հզորությունները, կարող են 2015-2017 թվականներին արտահանվող մսամթերքի ծավալը 496 տոննայից հասցնել մինչև 3 հազար տոննայի՝ ապահովելով լրացուցիչ 12-13 միլիոն ԱՄՆ դոլար արտահանման ծավալների աճ: Այս մասին է վկայում ՛՛Ավենյու քընսալթինգ գրուպ՛՛խորհրդատվական ընկերության ՛՛ՀՀ մսամթերքի արտադրության և արտահանման աճի հնարավորությունները՛՛ թեմայով հետազոտությունը, համաձայն որի՝ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական […]

Պուտինը ճգնաժամից դուրս գալու ելքեր է առաջարկում /վիդեո/

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել Դաշնային խորհրդին, որի ընթացքում անդրադարձել է մի շարք խնդիրների, մասնավորապես` Արեւմուտքի պատժամիջոցներին, Ուկրաինայի խնդրին, ինչպես նաեւ ռուբլու անկմանն ու երկրի տնտեսակայն իրավիճակին: Պուտինը իր խոսքում դիմել է ռուսական բանկերին` խնդրելով այնպիսի քաղաքականություն վարել, որպեսզի ոչ ոք չկարողանա օգտվել այդ իրավիճակից ու “չխաղա ռուբլու տատանման վրա”:  Նախագահը նշել […]

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 05-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Նախագահը շնորհավորել է Սասուն Պասկևիչյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Սասուն Պասկևիչյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ: ՛՛Ձեր երգերը մեծ ժողովրդականություն են վայելում և արժանիորեն սիրվում ու գնահատվում կատարողների և ունկնդիրների կողմից: Գնահատելի է նաև Ձեր հասարակական եռանդուն և արդյունավետ գործունեությունը, որ Դուք ծավալել եք հայրենիքում և սփյուռքում: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի