30 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայրապետական այց ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրավերով այսօր ԿԳ նախարարություն է այցելել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք  և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն օրհնել և զրուցել է կրթության նախարարության աշխատակիցների հետ, ապա հանդիպում ունեցել ղեկավար անձնակազմի հետ:  Ողջունելով Ամենայն Հայոց Հայրապետին՝ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել Վեհափառին այցի համար՝ շեշտելով, որ […]

Վարչապետն ընդունել է Տատյանա Վալովայային

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայային:  Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ուղղությամբ իրականացված համատեղ աշխատանքի արդյունքներից և նշել, որ բոլոր միջոցառումներն ընթացել են սահմանված ժամանակացույցին համապատասխան:  Հովիկ Աբրահամյանը և Տատյանա Վալովայան քննարկել են Եվրասիական միասնական տնտեսական տարածքում փոխգործակցության զարգացմանը և այդ ուղղությամբ նախատեսվող ծրագրերի իրականացմանն […]

Մեր երկիրը չի կարող տապալվել մեկ հարվածից.Րաֆֆի Հովհաննիսյան /վիդեո/

Ազատության հրապարակում մեկնարկեց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հրավիրված քաղաքացիական ժողովը: ՛՛Սիրելի հայրենակիցներ այս վիճակների մեջ մենք եղել ենք շատ ու շատ անգամներ, թող ոչ մեկը չկասկածի, որ այս պայքարը մեր ժողովրդի համար տևական է և չի ճանաչելու՝ ո՛չ եղանակ, ո՛չ կուսակցակամն խաղեր և մենք առաջ ենք գնալու: Շաբաթնբեր առաջ այս նույն հրապարակում ես […]

Վարչապետի մասնակցությամբ աշխատանքներն է սկսել ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը նվիրված աշխատաժողովը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հարցերով աշխատաժողովի բացմանը: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ կառավարության և Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության համատեղ ջանքերով: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով միջոցառման  կազմակերպիչներին, հյուրերին և մասնակիցներին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. ՛՛Վերջին տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության և […]

Կանայք ու ծխախոտը

Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ ՛՛Ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ հանրության իրազեկում՛՛ ծրագրի շնորհանդեսը։ Ծրագիրն իրականացրել է ՛՛Հեռանկարային զարգացման կենտրոն՛՛ ՀԿ-ն։ Կազմակերպության նախագահ Թամարա Գևորգյանը տեղեկացրեց, որ հանրապետության 5 մարզերում, Երևանում անցկացրել են ծխախոտի վնասակար ազդեցության մասին իրազեկում, վաճառակետերում կատարվել է դիտարկում՝ պարզելու համար արդյոք կիրառվում է ՛՛Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների […]

Վարչապետը մասնակցել է

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 5-ին այցելել է Երևանի պետական համալսարանին առընթեր՝ Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղ և մասնակցել դպրոցի հիմնադրման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Շնորհավորելով ներկաներին դպրոցի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ՝ կրթօջախի առաջին սերնդի շրջանավարտ, վարչապետ Ա. Հարությունյանն ընդգծել է, որ ի շնորհիվ բարձրակարգ ուսուցիչների տրամադրած որակյալ կրթության՝ դպրոցի  տարբեր տարիների […]

Ու կրկին Շուշանի մասին…

facebook-ի օգտատեր Գևորգ Գրիգորյանը իր տարեգրքում անդրադարձել է երգչուհի ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանի դեմ տրամադրվածության հարցին, մասնավորապես կիսվելով.  ՛՛Երեկ ՀՀ ԱԺ-ն վավերացրեց ԵՏՄ պայմանագրին ՀՀ անդամակցության պայմանագիրը: Դեմ էին ընդամենը յոթ պատգամավոր: Դրսում, ինչպես և սպասելի էին, կային հակառուսական տրամադրություններով պրոֆեսիոնալ ակտիվիստներ …. կարծես թե ամեն ինչ իր ձևի մեջ էր, բոլորը տեղում էին ու վարագույրն […]

Եռյակը` աշնանային պատուհանից

Անկախ առավել մանրամասն գնահատականներից, 2014 թվականի աշունն այնքան թեժ չէր, որքան խոստանում էին եռյակի ներկայացուցիչները ու որքան ակնկալում էին իշխանություններն ու քաղաքականությամբ հետաքրքրված հասարակական շերտերը:  Ճիշտ է, հոկտեմբեր ամսին տեղի ունեցավ երկու հանրահավաք, որոնք կարողացան Ազատության հրապարակը լցնել մարդկանցով, սակայն ըստ էության այդ գործընթացն իր ուղղակի շարունակությունը չունեցավ: Հատկապես այն անձանց համար, ովքեր տեսել էին […]

Նախարարը այցելել է Կոտայքի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Նախարարի այցելության առաջին կանգառը Մայակովսկի համայնքում էր, որտեղ մարզպետ Արամ Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է ՛՛Յազիչյան՛՛ ՍՊԸ խոզաբուծական համալիրի գործունեությանը: Ֆերմայի տնօրեն Ռոբերտ Յազիչյանը տեղեկացրել է, որ իրենք ներդրել են գերմանական նորագույն սարքավորումներ և կիրառում են պահվածքի ժամանակակից տեխնոլոգիաներ,  այդ թվում` օդափոխության, ջեռուցման,  ջրի […]

Րաֆֆին չի գործում անկախ /վիդեո/

Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը պատախանելով Henaran.am-ի հարցին՝ ասաց, որ ինքը չի մասնակցելու “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական համաժողովին: Ժամանակին Մանուչարյանը մասնակցել է, նույնիսկ հայեցակարգ է ներկայացրել: Մանչուրյանի խոսքով Րաֆֆի Հովհաննիսյանը գործում է ոչ իշխանական ուժերի՝ եռյակի հետ համատեղ ծրագրով: “Չեմ կարծում, որ այսօրվա համաժողովը ճշտված չէր  եռյակի լիդերների հետ”,-ասաց Մանուչարյանը: Մանրամասները տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի