18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քննարկվել է ՛՛Հասարակական կազմակերպությունների՛՛ մասին օրենքի նախագիծը

 

 

 

Ծաղկաձորում դեկտեմբերի 13-ին անցկացվել է «Հասարակական կազմակերպությունների» մասին օրենքի նախագծի շուրջ քննարկում, որը կազմակերպվել է ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ` Եվրամիության ֆինանսավորմամբ և Հայաստանում Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող ՛՛Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական կառավարման գործընթացին՛՛ ծրագրի շրջանակում:

 

Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, նախարարության, միջազգային կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներ:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կարևորել է օրենքի նախագծի վերաբերյալ նման ձևաչափով քննարկումների կազմակերպումը, քանի որ, ըստ նախարարի, կառավարության որևէ քաղաքական որոշում առավել արդյունավետ է կիրառվում, եթե այն անցնում է հանրային քննարկման փուլով:

 

՛՛ՀՀ կառավարությունը փորձում է ավելի մեծացնել ու ակտիվացնել հասարակական սեկտորի ներգրավվածությունը որոշումների ընդունման գործընթացում՛՛,- ասել է նախարարը: Հովհաննես Մանուկյանն ընդգծել է, որ Կառավարությունը կարևորում է ՀԿ-ների մասին օրենքի նախագծի հանրային քննարկումը, գիտակցում, որ ոլորտը բարեփոխումների կարիք ունի, բայց նաև ընդունում, որ բարեփոխումներին ուղղված գործիքներն ու մոտեցումները պետք է լինեն կշռադատված, քանի որ Հայաստանում քաղաքացիական հասարակության ոլորտը զգայուն է և դեռևս կայացման փուլում է:

 

Նախարարի խոսքով` նախագծի միակ նպատակը ՀԿ գործունեության համար առավել բարենպաստ դաշտի ապահովումն է: 

՛՛Հասարակական կազմակերպությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը երկար ժամանակ է քննարկվել՛՛,- ասել է Հովհաննես Մանուկյանը և հույս հայտնել, որ քննարկումները կանցնեն կառուցողական մթնոլորտում ու նախագծի հնարավոր բացերի վերաբերյալ առաջարկություններ կներկայացվեն:

 

 Տրայան Հրիսթեան նույնպես ողջունել է հանրային քննարկման անցկացումը և նշել, որ հասարակական կազմակերպությունների հետ փոխգործակցության ներկայիս մակարդակը գոհացնող է: Նրա խոսքով` օրենքի նախագիծը մշակելուց առաջ հայեցակարգը տարբեր ձևաչափերով բավական լայնորեն քննարկվել է հանրային սեկտորի հետ:

՛՛Այսօր հնարավորություն ունենք լսելու ձեր դիտարկումներն ու առաջարկները է’լ ավելի համապարփակ փաստաթուղթ ունենալու նպատակով՛՛,- նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը:

Նրա խոսքով` նախագծով մի շարք բարեփոխումներ են իրականացվելու, որոնք նպաստելու են քաղաքացիական հասարակության զարգացմանը, մասնավորապես ֆինանսական կայունության առումով: Չնայած դրան, նրա խոսքով, կան նաև բացեր, որոնք առկա են փորձագետների եզրակացություններում: Տրայան Հրիսթեան հույս է հայտնել, որ դրանք իրենց լուծումը կստանան ՔՀԿ ներկայացուցիչների հետ նման ձևաչափով քննարկումների արդյունքում:

Աշխատանքային հանդիպման ընթացքում փորձագետ Դրագան Գոլուբովիչը ներկայացրել է օրենքի նախագծի ԵՄ ստանդարտներին համապատասխանության վերաբերյալ իրավական վերլուծության արդյունքները, իսկ ՀԿ ներկայացուցիչները հայտնել են իրենց մտահոգություններն ու դիտարկումները` ֆինանսական հաշվետվողականության, ՀԿ-ներին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն տալու և այլ հարցերի վերաբերյալ: 

 

 Հանրային քննարկման ընթացքում ձևավորվել են աշխատանքային խմբեր` բարձրացված խնդիրներն առավել մանրակրկիտ քննարկելու և դրանց համար լուծումներ առաջարկելու նպատակով: 

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ