13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Իսլամիստները գերի են վերցրել Սիդնեյի սրճարաններից մեկի այցելուներին /վիդեո/

Իսլամիստները Սիդնեյի կենտրոնում գտնվող Lindt Chocolate սրճարանի այցելուներին պատանդ են վերցրել, ոչ պաշտոնական տվյալներով` նրանց մոտ շուրջ 40 մարդ կա` սրճարանի այցելուներն ու աշխատակիցները, գրում է ТАСС գործակալությունը: Տեղեկություններ կան նաեւ, որ պատանդներից 3-ին հաջողվել է փախչել:

Զինված գրոյայինները հայտարարել են, որ ամբողջ Սիդնեյում պայթուցիկներ են տեղադրել, նրանք պահանջում են, որպեսզի իրենց հետ կապ հաստատի երկրի վարչապետ Թոնի Էբոթը։

Գերիներից մի քանիսին նրանք ստիպել են կանգնել սրճարանի պատուհանների մոտ, ձեռնքերին բռնել սև ու սպիտակ դրոշ արաբերեն գրառումներով, որը նման է “Իսլամական պետություն” խմբավորման դրոշին:

 Տեղի ոստիկանապետ Էնդրյու Սկիպիոնեն հայտնել է, որ իրենց դեռեւս չի հաջողվել կապ հաստատել գրոհայինների հետ: Նա կոչ է արել Դիդնեյի բնակիչներին առայժմ տներից դուրս չգալ, միեւնույն ժամանակ վստահեցնելով, որ իրենք հրաշալի պատրաստվածություն ունեն` կանեն ամեն ինչ, իրավիճակից առանց զոհերի դուրս գալու համար:

Նշվում է նաեւ, որ ահաբեկիչները “մահապարտների գոտի” ունեն:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ