16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արամ Մանուկյանի ծեծի գործով կասկածյալին ազա՞տ են արձակել

Ազգային ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծելու կասկածանքով բերման ենթարկված 42-ամյա Արշակ Սվազյանը ազատ չի արձակվել: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

“Սվազյանը գործով ներգրավվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: Սա ամենեւին չի նշանակում, որ կասկածյալը ազատ է արձակվել”,-ասաց Տրուզյանը:

Արամ Մանուկյանին բռնության ենթարկելու արդյունքում նրան պատճառվել է մարմնական թեթեւ վնաս, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներին՝ դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը: Կատարվում է քննություն:

Հիշեցնենք, ոստիկանությունը կասկածյալին հայտնաբերել է դեկտեմբերի 14-ին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ