25 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՕԵԿ-ը ստիպված քվեարկեց. Գրիգորիչը հորդորեց լավատես լինել

Ազգային ժողովի այսօրվա նիստում քվեարկության դրվեց ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքի կիրարկումը մինչև փետրվար հետաձգելու նախագիծը: ՀԱԿ  խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը նշեց, որ ՀԱԿ-ը կողմ է քվեարկելու հետաձգմանը, և իրենք պատրաստ են աջակցել ՓՄՁ-ներին, եթե նրանք նախագիծ առաջարկեն` օրենքը չկիրառելու կամ փոփոխելու վերաբերյալ: ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ իրենք  ձեռնպահ են քվեարկելու: ՛՛Ճիշտն ասած՝ […]

Հանդիպումը վերածվել է հայոց ցեղասպանության քննարկման

„Չնայած հանդիպման թեման շեքսպիրյան բռնության շուրջ էր կազմակերպված, բայց գրեթե ողջ ընթացքը քննարկվեց հայոց ցեղասպանությունը: Միայն հրեա կինը չխոսեց մեր ցեղասպանությունից: Ըստ էության մենք միացանք որպես աջակցող, և միջոցառման ամբողջ բովանդակությունը դարձավ հայկական“- պատմեց Հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը: Այս օրերին Գերմանիայի Բոխում քաղաքում տեղի ունեցող շեքսպիրյան փառատոնը կազմակերպել է „Բոխումի գրողներ“ կազմակերպությունը, որին […]

Հոռոմի խաչմերուկն, ինչպես հարկն է, կանոնակարգված չէ. ԱԺ-ը մեկ րոպե լռությամբ հարգեց

ԱԺ ՀԱԿ  պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի նիստի սկզբում հիշեցրեց, որ երեկ Շիրակի մարզում սարսափելի ողերգություն է տեղի ունեցել, սարսափելի ավտովթար, որի հետևանքով յոթ մարդ զոհվել է, յոթ հոգի՝ վիրավորվել: Նա առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը: ՛՛Նաև ես բազմաթիվ նամակներ եմ ստացել երեկվանից և կոչ եմ անում Կառավարությանը, Տրանսպորտի և կապի նախարարությանն […]

ՀՀ պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Բելգիա

Նոյեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն: Այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Բելգիայի Մոնս քաղաքում տեղակայված ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակցային ուժերի գլխավոր հրամանատարություն, հանդիպում է ունեցել հրամանատար, ԱՄՆ ՌՕՈՒ գեներալ Ֆիլիպ Բրիդլովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային կայունության ապահովման և խաղաղապահ գործողություններին մասնակցության նպատակով ՀՀ զինված ուժերի […]

Նախագահը ցավակցություն է հայտնել Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել նոյեմբերի 10-ի երեկոյան Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ: «Խոր ցավով տեղեկացա Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որին զոհ դարձան անմեղ քաղաքացիներ: Այս ծանր պահին կիսելով զոհվածների ընտանիքների և հարազատների անսահման վիշտն ու ցավը՝ անկեղծ զորակցություն եմ հայտնում նրանց, մաղթում համբերություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ […]

Հայաստանին հեղափոխություն պետք չէ /վիդեո/

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկ կառավարությանը արած առաջարկությունը՝ կրկին վերանայել եռյակի 12 կետից բաղկացած փաթեթը, տեղավորվում է իշխանության տնտեսական բարեփոխումների փուլի մեջ:  Նման տեսակետ հայտնեց ՀԿԿ փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը եւ նշեց, որ առաջիկայում Հայաստանը անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանը: Պատգամավորի  կարծիքով Ռուսաստանին դուր չի գա, որ Հայաստանում ներքին կայունություն չլինի: “Եթե երկրի […]

Ստամբուլի աչքը, սիրտն ու հումորը . . . հարցազրույց Արա Գյուլերի հետ

Ermenihaber.am-ի հարցազրույցը Արա Գյուլերի հետ:  – Հիմա հարցում պիտի ընես ես էլ պիտի ըսե՞մ… – Չէ, ուղղակի զրուցենք: Այնքան հարց ունեմ Ձեզ տալու. Ո՞ր մեկը տամ, ավելի լավ է պարզապես զրուցենք: – Ես վիժուալ հիսթըրի (visual history) գրած եմ, գիտե՞ս: – Հա գիտեմ, 800.000 նկար ունեք:   – Ի՞նչ կխոսիս, երկու միլիոն: Պատը վտանգավոր բան մըն […]

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածների մասին

Առողջապահության նախարարության մամլո ծառայությունից հայտնում են, որ Շիրակի մարզում երեկ երեկոյան տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած յոթ վիրավորներից մեկը հիվանդանոցային առաջին օգնությունից հետո դուրս է գրվել: 17-ամյա ուղևորի մոտ նախնական աշխտորոշմամբ կասկածում էր գանգի հիմի կոտրվածք, ինչը հետագայում «Էրեբունի» բժշկական կենտրոնում հերքվել է, նրա վիճակն այժմ բավարար է, նա վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: […]

Հայրենիքի սահմանները գծում է հայ զինվորը

Արցախում զորավարժություններ են: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ եթե Ադրբեջանը վերսկսի մեծ պատերազմն, ապա հայկական երկու պետությունները համատեղ են կոտրելու ագրեսորի ողնաշարը: Այս օրերին Հայոց բանակը հմտանում է ռազմական գործողությունները հակառակորդի տարածք տեղափոխելու մեջ: Ագրեսորին իր իսկ տարածքում ջարդելու սցենարը լիովին համահունչ է “ակտիվ պաշտպանության” մարտավարությանը, որն ամենարդյունավետը կլինի մեր բանակի համար, եթե Ադրբեջանը […]

Երեւան-Գյումրի ավտոճանապարհին “Գազել” է պայթել. կան զոհեր եւ վիրավորներ

Նախօրեին երեկոյան 19։20-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար “Գազել” մակնիշի ավտոմեքենան բախվել է “Կամազ” մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով “Գազել”-ը պայթել է։ Ինչպես հայտնել է ԱԻՆ պաշտոնական կայքը, “Գազելը” ամբողջովին այրվել է: Մեքենայում նախնական տվյալներով 14 հոգի է եղել, որոնցից 7-ը մահացել է: Նրանց անձն առայժմ պարզված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի