25 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կդառնա՞ Հայաստանը հայկական ոսկեգործության հանգույց

Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները դառնալու ոսկեգործության տարածաշրջանային կենտրոն։ Սա մասնագետների գնահատականն է, ովքեր կարծում են, որ աշխատանքները ճիշտ կազմակերպելու դեպքում դրա համար կպահանջվի 4-5 տարի։ Հայաստանում ոսկեգործության զարգացման համար նպաստավոր պայմաններ է ստեղծել ազատ տնտեսական գոտու ստվեղծումը։ Այն պատրաստ է հարկային լայն արտոնություններ տրամադրել ներդրողներին։ Ազատ տնտեսական գոտում ներդրողներն ազատված կլինեն ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, […]

Կասեցվել է “Հավի կոտլետ” եւ “Պելմենի տավարի մսով” արտադրատեսակների արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. նոյեմբերի 10-ի որոշմամբ կասեցվել է Ա/Ձ «Արմեն Հովհաննիսյանի» արտադրամասի «Հավի կոտլետ» և «Պելմենի տավարի մսով» արտադրատեսակների արտադրությունը: Ա/Ձ «Արմեն Հովհաննիսյանի» արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ Ա/Ձ «Արմեն Հովհաննիսյանի» արտադրամասի կողմից արտադրված «Հավի կոտլետ» (արտ. 03.11.2014թ., խմբ. […]

Շարմազանով. ՀՀ Խորհրդարանը կարեւորում է ԵՄ-ի հետ երկխոսության շարունակումը

2015թ. մարտին Երեւանում կանցկացվի «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի 5-րդ լիագումար նիստը: Այս մասին նոյեմբերի 11-ին Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի  16-րդ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: ՀՀ Խորհրդարանը, ըստ նրա, կարեւորում է եվրոպական կառույցների, մասնավորապես՝ Եվրամիության հետ համագործակցությունը: «Մենք գնահատում ենք Եվրամիության աջակցությամբ կատարվող բարեփոխումները: Ընդունված օրենսդրական ակտերի շնորհիվ մեր երկիրն ավելի ժողովրդավար […]

Բանկոմատը հարյուրանոցների փոխարեն 5 հազարանոցներ է տվել

Կեմերովոյում տեխնիկական անսարքության հետեւանքով բանկոմատը հարյուր ռուբլիանոցների փոխարեն սկսել է 5 000 ռուբլիանոցներ “շռայլել”: Կինը ցանկացել է 400 ռուբլի հանել, փոխարենը 20 000 ռուբլի է ստացել: Նա կրկին 100 ռուբլի է փորձել հանել եւ այս անգամ էլ 5 000 ռուբլիանոց է ստացել: Այս տարբերակով կինը 103 հազար ռուբլի է բանկոմատից հանել: Բանկը, սակայն, հետաքննություն է արել եւ պարզել, […]

Վարչապետը շնորհավորել է սոցիալական աշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի պետական համալսարանում ներկա է գտնվել սոցիալական աշխատողի օրվան ու սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի 10-ամյակին նվիրված համաժողովի հանդիսավոր բացմանը: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով սոցիալական աշխատողներին մասնագիտական տոնի առթիվ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Սոցիալական աշխատողները մեր երկրում կարևոր առաքելություն են իրականացնում, ինչը պահանջում է մեծ կազմակերպվածություն, ջանքերի կենտրոնացում, […]

Կառավարության կառուցվածքային փոփոխությունները կկայանան

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց Կառավարության կողմից ներկայացրած Կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախագիծն ընդունվեց 70 կողմ, 10 դեմ և 28 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Նշենք, որ նախագծով առաջարկվում է միավորել Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունները, ինչպես նաև ստեղծել նոր ՝ Միջազգային ինտեգրացիայի և բարեփոխումների նախարարություն:

Երեւանի Հյուսիսային պողոտայում երգող կնոջ մասին պատմող ֆիլմը ներկայացվել է Մոսկվայում /վիդեո/

Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել «Հյուսիսային պողոտայի թագուհին» կարճամետրաժ վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ժապավենը ներկայացնում է երգչուhի Ժասմինի (Հասմիկ Անտոնյանի) ճակատագիրը: Նրա հիրավի հրաշալի ձայնը լցնում է ոչ թե օպերային դահլիճները, այլ երեկոյան Երևանի երկինքը: Ֆիլմը նկարահանել է «Հայկական չափանիշ» կինոկենտրոնը: Ֆիլմի կարգախոսն է՝ «Զգալ ոչ մի տեղ չեն դասավանդում»: “Հայկական չափանիշ” կինոկենտրոն

Մոսկվացիները տհաճ հոտի պատճառով չեն կարողանում դուրս գալ /վիդեո/

Նախօրեին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կենտրոնում եւ հարավ-արեւմտյան հատվածում տհաճ եւ անդուր հոտ է տարածված եղել, ինչի հետեւանքով մարդիկ անգամ չեն կարողացել փողոց դուրս գալ: Այսօր ամբողջ օրը Մոսկվայում տարածվել է ջրածնի սուլֆիդի հոտը, հաղորդում է Интерфакс-ը: Ընդ որում, այս հոտը տարաքծված է եղել նաեւ Պետդումայի շենքում: Հարկ է նշել, որ այս գազն առաջանում է սպիտակուցների […]

Բնակչության համար 19 նախարարությունը շատ է

՛՛ՀՀ Կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին Հայ ազգային կոնգրեսը ձեռնպահ կքվեարկի՛՛,- Ազգային ժողովի նիստում ասաց Գագիկ Ջհնագիրյանը: ՀԱԿ-ի դրական է վերաբերում Արտակարգ իրավիճակների նախարարությունը միավորմանը Տարածքային կառավարման նախարարության հետ: Այս փոփոխությամբ ըստ նրա, ամեն դեպքում գոնե կկրճատվեն մեկ վարորդ, մեկ քարտուղար, ինչը դրական է: Ինչ վերաբերվում է Միջազգային ինտեգրացիայի […]

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի