07 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ԿԲ-ն աննախադեպ քայլի գնաց . Ամանորից հետո շատերը կսնանկանան

Այս գիշեր Ռուսաստանի Կենտրոնական բանկը հաղորդագրություն է տարածել, որում նշված է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է՝ հասցնելով 17% տոկոսի: Սա աննախադեպ երեւույթ է, քանի որ Ռուսաստանի ԿԲ-ն  9,5% տոկոսից տոկոսադրույքը հասցրել է 17-ի:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ այս քայլով փորձում են կանխել ԱՄՆ դոլարի փոխարժեքի բարձրացումը եւ ռուբլու արժեզրկման աճը սահմանափակելը, հայտնում է Komsomolskaya Pravda-ն:

Այս որոշումը, սակայն, ռուսաստանցիներին բնավ չի ոգեւորել: Տնտեսագետ Իլյա Վայցմանը հայտարարել է, որ ԿԲ-ի որոշումը անդունդն է նետում Ռուսաստանի արդյունաբերությունը: Նա ասել է, որ այս քայլով կարելի է միայն երկու-երեք շաբաթով կայունացնել ռուբլին, բայց տնտեսության վերջին փշուրները կանհետանան:

Տնտեսագետի կանխատեսմամբ` Ամանորից հետո շատերը կսնանկանան:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ