26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Նաիրիտ”-ի հարցով որոշումը վերապահված է տնօրենների խորհրդին

Ս.թ. դեկտեմբերի 13-ին ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ ընդունել է Երևանի «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների՝ քննարկելու համար գործարանի հետագա գործարկման հնարավորությունները և այդ ուղղությամբ համապատասխան քայլերի պլանավորումը: ՀՀ կառավարությունը ընդգծել է, որ «Նաիրիտ»-ի խնդիրներին լուծում պետք է տրվի բացառապես օրենքի շրջանակներում: Կառավարության ֆինանսավորմամբ Նաիրիտի աշխատակիցները արդեն իսկ ստացել են նոյեմբեր ամսվա աշխատավարձը և կստանան նաև դեկտեմբեր և հունվար ամիսների աշխատավարձը:

ՀՀ կառավարությունը փորձում է իր հնարավորությունների շրջանակում ֆինանսապես աջակցել «Նաիրիտ»-ի աշխատակիցներին և պատրաստ է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն՝ գործարանի հետագա վերագործարկման համար: Մինչդեռ պետք է նշել, որ խնդրի լուծումը շատ ավելի բարդ է քան թվում է առաջին հայացքից և գտնվում է միայն «Նաիրիտ»-ի սեփականատերերի իրավասության շրջանակներում:

ՀՀ կառավարությունը հանդիսանում է «Նաիրիտ»-ի միայն 10%-ի բաժնետերը և տվյալ պարագայում ՀՀ կառավարության ֆինանսական և իրավական պարտականությունները Նաիրիտ գործարանի աշխատակիցների հանդեպ սահմանափակ են: Որպես բաժնետիրական ընկերություն «Նաիրիտ»-ի 90%-ի սեփականատերերն են պատասխանատու, որ  գործարան պարապուրդի է մատնվել և կուտակվել է այդպիսի ահռելի պարտք:

«Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության  պարտքն այսօր արդեն կազմում է մոտ 102 մլրդ դրամ, որից 6 մլրդ դրամը՝ աշխատավարձի գծով պարտքն է, 63 մլրդ դրամը՝ վարկային պարտավորություններն են, 20 մլրդ դրամը՝ պարտքն է Երևանի ՋԷԿ-ին, 8,5 մլրդ դրամը՝ բյուջետային պարտքն է, 1,4 մլրդ դրամը՝ պարտքն է «Գազպրոմ Արմենիա»  ընկերությանը, իսկ 1,2 մլրդ դրամը՝   պարտքն  է  «Հայաստանի էլեկտրական ցանցեր»  ընկերությանը:

ՀՀ կառավարությունը փորձում է իր հնարավորությունների շրջանակում փորձում է օգնել «Նաիրիտ»-ի հետագա գործարկման հարցում, չնայած այսքան երկար ժամանակ պարապուրդի մատնված և հին տեխնոլոգիաներով զինված գործարանի համար դա շատ դժվար խնդիր է: Գործադիրը Համաշխարհային Բանկի հետ պայմանավորվել է «Նաիրիտ»  գործարանում տեխնիկական աուդիտ իրականացնելու վերաբերյալ: Ըստ պայմանավորվածության Երևան կայցելեն Համաշխարհային Բանկի ներկայացուցիչները և «Նաիրիտ»-ի  մասնագետների հետ միասին կուսումնասիրեն վերագործարկման հնարավորությունները: Որի արդյունքում Համաշխարհային բանկի միջազգային փորձագետները կներկայացնեն «Նաիրիտ» գործարանի գործարկման հնարավորության վերաբերյալ եզրակացություն: Ակնկալվում է, որ այն կներկայացվի հաջորդ տարվա առաջին եռամսյակի ընթացքում:

Դրական եզրակացության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կդիմի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ կառավարման մարմիններին՝ գործարանի վերագործարկման համար միջազգային մրցույթ անցկացնելու նպատակով: Նման ընթացակարգը պարտադիր է, քանի որ ՀՀ կառավարությունը «Նաիրիտ»-ում ունի միայն 10 տոկոս բաժնեմաս, ուստի՝ տվյալ պայմաններում իրավական որոշումներ կայացնելու իրավասությունը վերապահված է միայն գործարանի տնօրենների խորհրդին:

Տիգրան Խաչատրյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ