18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տրանսվեստիտին ծեծելու համար. մայրը հացադուլի կնստի նախագահականի մոտ /վիդեո/

5 ամիս բանակում ծառայելուց հետո Գայանե Նասոյանի որդին` Մարտին Վարդանյանը, ոչ ադեկվատ գործողությունների հետևանքով տեղափոխվել է հոգեբուժարան: Բժիշկը եզրակացություն է գրել, որ տղան գանգուղեղի վնասվածք ունի և այլևս չի կարող շարունակել ծառայությունը:

Այժմ Մարտինը դատապարտյալ է: Կոմայգում տրանսվեստիտ Մաշային ծեծելուց հետո նրա հանցանքին գումարվեց ևս մեկը, մոր փոխանցմամբ՝ իբր Մարտինը գողացել էր տրանսվեստիտի հեռախոսը: Արդյունքում տղան դատապարտվեց 6 տարի 6 ամիս ազատազրկման:

Արդեն 2 տարուց ավելի նա կրում է իր պատիժը քրեակատարողական հիմնարկում:

Գայանե Նասոյանի ընտանիքը գտնվում է սոցիալական վատ պայմաններում: Փոքր որդին, որը սովորում է ռազմական վարժարանում ցանկանում է կիսատ թողնել ուսումը՝ հացի խնդիր հոգալու համար: Գայանեի 29-ամյա դուստրը տառապում է քաղցկեղով:

Գայանե Նասոյանը բազմիցս դիմել է արդարադատությանը, խնդրելով փոխել տղայի հանդեպ կիրառված վճիռը: Հոգեկան խնդիր ունեցող Մարտինը մի քանի անգամ ինքնասպանության փորձ է արել:

՛՛Ես հացադուլի կնստեմ նախագահականի մոտ, թող իմ տղուն տան՝ վերցնեմ գնամ էս երկրից՛՛,-մեզ հետ զրույցում ասաց Գայանե Նասոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ