30 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի վարչական շրջանում կտեղադրվի մեծն Կոմիտաս Վարդապետի արձանը

ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է անվանի քանդակագործ Լևոն Բեյբությանի արվեստանոց, որտեղ ծանոթացել է Կոմիտաս Վարդապետի արձանի կերտման աշխատանքներին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևան – Սանկտ Պետերբուրգ համագործակցության շրջանակում իրականացվող քանդակի աշխատանքները ներկայացնելով՝ Լևոն […]

՛՛Մենք որևէ մեկին չենք դրդում՛՛ /վիդեո/

Հանուն կյանքի և հանուն ապագա սերունդների՝ մարտադաշտ գնացին նրանք, ովքեր պատրաստ էին զոհաբերվել: Հատուցման ժամին նրանք մնացին անկոտրում: Ազատամարտիկների պայքարը հայ ժողովրդին բերեց հաղթանակ: Պատերազմները սկսվում ու երբեք էլ չեն ավարտվում, ազատամարտի նվիրյալների պայքարը պատերազմի դաշտից տեղափոխվեց այլ ասպարեզ: Այս անգամ պայքարը՝ հանուն ազնվաբարո ապրելակերպի ու հանուն բարոյականության չափանիշների է: ՛՛Սատար հաշմանդամների՛՛ ՀԿ գործադիր տնօրեն […]

Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև կստորագրվի համագործակցության հնգամյա ծրագիր

ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում պաշտոնական այցով գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սմոլնիում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ: Ողջունելով Երևանի քաղաքապետին և պաշտոնական պատվիրակության անդամներին` Սանկտ Պետերբուրգի նահանգապետը նկատել է, որ երկուստեք իրականացվող ծրագրերի և փոխգործակցության արդյունավետությունը վկայում է համագործակցության բարձր մակարդակի մասին: «Երևանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի համար կայուն և վստահելի գործընկեր է, և մենք […]

Գորիս-Կապան-Մեղրի ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ «Մեղրիի ՃՇՇՁ» ՍՊԸ-ի ճանապարհաշինարարների կատարած մաքրման աշխատանքների հետևանքով երկկողմանի երթևեկելի է դարձել քարաթափման հետևանքով միակողմանի փակված Գորիս-Կապան-Մեղրի ավտոճանապարհը:

19-ամյա զինվոր է զոհվել

Այսօր, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Գարիկ Արտեմի Իսպիրյանը: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից:  Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը […]

Ընտանեկան բռնության դեմ պայքարը Հայաստանում օրենքի կարիք ունի

 Պաշտոնական տվյալներով, միայն 2014 թ. հունվար-օգոստոս ժամանակահատվածում ոստիկանությունը կանանց նկատմամբ բռնության մասին 1500 ահազանգ է ստացել, իսկ ընտանեկան բռնություններից այս տարի տասներկու կին մահացել է: Այդ կանանց մահացության դեպքերը ոստիկանությունում արձանագրվել է որպես ընտանեկան բռնության հետեւանքով մահացության դեպքեր:  Մասնագետները նշում են, որ խնդրի կանխարգելումը Հայաստանում դանդաղ է եւ բարդ՝ մի քանի պատճառներով. առկա է հասարակության […]

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի  8-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ՝ հանրապետության ողջ տարածքում, բացառությամբ Ապարանի, առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով   ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով  մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներըբաց են:

Զովունիի բնակիչները վախենում են ճառագայթվել. ՛՛Բիլայնից՛՛ հանգստացնում են

Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչներն անհանգստացած են: Henaran.am-ի խմբագրություն դիմաց գյուղի բնակիչ, ուսուցչուհի Լյուդա Պետրոսյանը պատմեց, որ այդ համայնքում տներից մեկի վրա փորձում են ՛՛Բիլայնի՛՛ կայան տեղադրել, որը ճառագայթներ է արձակվելու: Տեղադրելու համար ոչ մեկիս կարծիքը հաշվի չեն առել, տեղադրելիս տեսել ենք, որ մի գիշերում այդ կայանը վեր է բարձրացել: Բայց դա ախր ազդում է մեզ […]

Գորիս-Կապան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին` ժամը 16.00-ի սահմաններում, Մ2 Գորիս-Կապան-Մեղրի ավտոճանապարհի 358կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհը միակողմանի երթևեկելի է: «Մեղրիի ՃՇՇՁ» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարների կողմից կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Անվանի մտավորականի վաստակն իր ուրույն տեղը կունենա հայ ժողովրդի պատմության մեջ

Ս. թ. դեկտեմբերի 6-ին, 77 տարեկան հասակում կյանքից հեռացել է Մանկավարժական համալսարանի Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ, Էրեբունի, Սարդարապատ թանգարանների, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն, ԽՍՀՄ նախարարների խորհրդի և ՀՀ պետական մրցանակների դափնեկիր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լավրենտի Բարսեղյանը: Լավրենտի Բարսեղյանը 1959 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1968-1972 թթ. ղեկավարել է Էրեբունի ամրոցի, Գառնիի տաճարի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի