21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուղեղի ցնցում և հիշողության մասնակի կորուստ. Գևորգ Սաֆարյանի նկատմամբ հարձակումից հետո

Երեկ, երեկոյան ժամը՝  18:00-ի սահմաններում անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել  ՛՛Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածու՛՛ Գևորգ Սաֆարյանը: Հարվածը եղել է հետևից՝  կոշտ առարկայով: Ստացած հարվածի հետևանքով Գևորգ Սաֆարյանը կորցրել է գիտակցությունը, գլխի շրջանում ունի վնասվածք: Սաֆարյանը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց՝ բուժօգնություն ստանալու նպատակով: Մեզ հետ զրույցում ՛՛Նախախորհրդարան՛՛ նախաձեռնության անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանը նշեց, […]

Դատախազությունը գործը հետ է ուղարկել

ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳՔ վարչության որոշմամբ վերացվել է “Ա1+” հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը խոչնդոտելու կապակցությամբ հարուցված քրեական գործը կարճելու մասին ՀՔԾ որոշումը: Նախաքննական մարմինը՝ ՀՔԾ-ն, նախաքնությունն իրականացրել է դատավարական կոպիտ խախտումներով, մասնավորապես, անձին` Մարինե Խաչատրյանին տուժող ճանաչելու համար բավարար հիմքերի առկայության պայմաններում վերջինիս տուժող չի ճանաչել, որի հետեւանքով Մ. Խաչատրյանին զրկել է ՀՀ […]

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում՝  Նոյեմբերի 28-ին գիշերը, դեկտեմբերի 1-2-ին շրջանների մեծ մասում, 28-ի ցերեկը և 29-30-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով: Քամին` հարավ-արևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 29-30-ին կնվազի 2-3 աստիճանով: Երևանում`   Նոյեմբերի 28-ին գիշերը, դեկտեմբերի 1-2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 28-ի […]

12 մլն 399 հազար 550 ԱՄՆ դոլար. ավարտվեց հեռուստամարաթոնը

 “Հեռուստամարաթոն 2014”-ում հավաքագրվեց  12 միլիոն 399 հազար 550 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և  նվիրատվության խոստում: Հավաքագրված գումարը կուղղվի հայկական երկու հանրապետություններն իրար կապող շուրջ 116 կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանն ու հարդարմանը, ինչպես նաև բարերարների կողմից ընտրված հատուկ ծրագրերին Հայաստանում և Արցախում: Ամենամյա հեռուստամարաթոնը մեկնարկել էր երեկ ժամը 20:00-ին ու շարունակվել մինչ այսօր ժամը 08:00-ն:

Սուրիկ Խաչատրյանը հիվանդանոցում չէ. խորհրդական. aravot.am

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը հերքում է, թե մարզպետը տեղափոխվել է ”Մալաթիա” բժշկական կենտրոն:  Մարզպետի խորհրդականը, Aravot.am-ի հետ զրույցում ցինիզմ է համարել նման տեղեկատվությունը. ՛՛Հենց նոր խոսեցի մարզպետի հետ, այդ լուրն ի ուրախություն մեզ՝ բոլորիս, չի համապատասխանում իրականությանը: Սուրիկ Սերգեյիչը հիվանդանոցում չէ, շատ առողջ է, շատ լավ է, իր ընտանիքի գրկում հանգստանում է […]

Ինքնասպանության շեմից այս կողմ /վիդեո/

Ձնախառն անձրևն ու ցուրտը չեն խանգարում 4 երեխաների մորը ժամեր շարունակ կառավարության արձագանքին սպասելուն: Լարիսա Օհանյանը ամեն հինգշաբթի գործադիրի շենքի մոտ է: Տիկին Լարիսայի ընտանիքին ՛՛Հայկական ավիաուղիները՛՛ պարտք է 13 միլիոն դրամ: Ամուսինը, որ օդաչու էր, զոհվել է 2001 թվականին՝ Իրանում ՛՛Հայկական ավիաուղիներին՛՛ պատկանող ՛՛ՅԱԿ-40՛՛ ինքնաթիռի վթարի ժամանակ:  Լարիսա Օհանյանը կորցրել է հույսը, թե երբևէ […]

Քրիստոսը նայում է ոչ թե դեմքին, այլ սրտին. Մեծերը` Աստծո մասին

 “Ես երազում եմ, որ մի գեղեցիկ օր իմ զավակները կապրեն մի երկրում, որտեղ նրանց չեն գնահատի ըստ նրանց մաշկի գույնի, այլ կգնահատեն ըստ նրանց բնավորության բովանդակության, քանի որ գոյություն ունեցող բոլոր գույները Աստված դրել է Ադամի մեջ, եւ մեզ բոլորիս Աստված է ստեղծել: Մենք միասնական ենք եւ բազմագույն, ինչպես ադամանդն իր բազմագույն նիստերով: Քրիստոսը նայում […]

Օդ բարձրանալը արդեն հերոսություն էր.ինչո՞ւ են բամբասում զոհվածներից /վիդեո/

2014 թվականի նոյեմբերի 12-ը հայ ժողովրդի համար մահաբեր օր էր: Արցախում Մի-24 ուղղաթիռը խոցվեց ադրբեջանական զինուժի կողմից : Դեպքը տեղի ունեցավ  արցախաադրբեջանական սահմանագծին, ուսումնավարժական թռիչքի ժամանակ։ 10 օր հետո հայկական կողմին հաջողվեց ետ բերել զոհված երեք օդաչուների աճյունները: Նրանք հետմահու պարգևատրվեցին ու զինվորական պատվով թաղվեցին ՛՛Եռաբլուր՛՛ պանթեոնում: ՛՛Օդ բարձրանալն արդեն հերոսություն էր՛՛,-պատասխանելով  մեր հարցին ասաց մարդու […]

Սուրիկ Խաչատրյանը հոսպիտալացվել է

Մալաթիա բժշկական կենտրոնում այս պահին ստենդավորում են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, մեկ այլ քաղաքացու՝ Էդիկ Հարությունյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ՝ պատճառաբանելով, որ Խաչատրյանին շտապ պետք է բժշկական օգնություն ցուցաբերվի:  Հիշեցնենք, Սուրիկ Խաչատրյանը տարիներ առաջ վիրահատել է սիրտը:

Հայաստանը կդառնա դատական կատարողների միջազգային միության կոնգրես

Նոյեմբերի 27‑ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցում է Հայաստանի հարկադիր կատարման ծառայությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ:    Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը միջոցառման մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում ամփոփել է Դատական կատարողների միջազգային միության 2014 թ. գործունեությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված