19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պատերազմ

՛՛Սկսվել է պատերազմ, որն ուղղված է մեր երեխաների ու մեր արժեհամակարգի դեմ: Անտեսել այս երևույթն այլևս հնարավոր չի: Եթե որևէ մեկը կարծում է, որ կարող է զերծ մնալ այս պատերազմին մասնակցելուց, խիստ սխալվում է: Պատերազմ է սկսվել ոչ թե մեր, այլ մեր երեխաների դեմ’’,-այսօր ’’Հանուն ընտանիքի’’ խորագրի ներքո համաժողովին հայտարարեց ’’Համահայկական ծնողական կոմիտե’’ նախաձեռնության համակարգող Արման Բոշյանը:

Բոշյանը նկատեց, որ 2013 թվականին Հայաստանում ընդունված ՛՛Գենդերային՛՛ օրենքը , ՛՛Ընտանեկան բռնության մասին՛՛ օրենքը դատապարտելի էր բազմաթիվ կազմակերպությունների կողմից.

”Հետո կառավարությունը ընդունեց, որ ՛՛գենդերային՛՛ օրենքը պետք է փոփոխել, քանի որ այն իր մեջ պարունակում է բավականին վտանգավոր հետևանքներ: Այդ ժամկետը լրացել է հոկտեմբերի 21-ին: Կառավարությունը սեփական կանոնակարգից ելնելով՝ պարտավոր է այդ օրենքը փոխել: Մինչ օրս որևէ շարժ չկա”: Այս հարցով գրավոր դիմել են կառավարությանը, պատասխան դեռ չկա: 

Արման Բոշյանի փոխանցմամբ՝ ”մեղմ” ասած՝ բավական ակտիվացել են արևմտյան կազմակերպությունները, որոնց ՛՛բուն նպատակն է լոբինգի միջոցով Հայաստանում ընդունելի դարձնել այսպես կոչված խտրականությունները և յուվենալ արդարադատության մայր օրենքը՛՛, որը իբր պետք է օգնի ընտանեկան բռնության դեմ պայքարում:

”Յուվենալ արդարադատությունը դա երեխաների վաճառքի միջազգային համակարգ է, որի բուն նպատակը առողջ երեխաներին ընտանիքներից հեռացնելն է, հետագայում սեռական շահագործման ենթարկելը կամ պարզապես վաճառելը”:

Համաժողովին մասնակիցում են 100 կազմակերպություններն ու 7 կուսակցությունները ձևավորել են ”Հանուն ընտանիքի” դաշինք, որի նպատակն է պաշտպանել հոգևոր, ազգային համակարգը:

Դաշինքը ունի պահանջներ և առաջնորդվելու է արդեն իսկ որդեգրված սկզբունքներով.

” Դաշինքի պահանջներն են` Հայաստանում փոփոխել օրենսդրական դաշտը և ընդունել օրենքներ, որոնք ուղղված են երեխաների պաշտպանությանը:

Առաջինը ընդունել օրենք, որը պաշտպանում է երեխաներին այլասերվածության քարոզչությունից, թույլ չտալ, որ Հայաստանում ընդունվի Յուվենալ արդարադատության մայր օրենքը, կանխարգելել այսպես կոչված խտրականության օրենքը, որի բուն նպատակն է պաշտպանել այսպես կոչված որոշակի հատկանիշներով անձանց, առաջարկել ՀՀ կառավարությանը հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ`ի աջակցություն բազմազավակ ընտանիքների, օրենսդրորեն ամրագրել աբորտների արգելման մասին ՀՀ օրենքը”:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ