27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երկու կողմն էլ պետք է խստիվ հետեւեն հրադադարի ռեժիմին. ԵՄ

Եվրամիությունը հաստատել է իր ամբողջական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ԼՂ հարցում եւ կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին ՛՛զերծ մնալ յուրաքանչյուր գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են ավելի սրել իրավիճակը՛՛, -հաղորդում է Interfax.ru-ն: ՛՛Տեղեկությունից հետո այն մասին, որ շփման գծում հրադադարի ռեժիմ է խախտվել, ինչի արդյունքում ուղղաթիռ է կործանվել, շատ կարեւոր է, որպեսզի […]

Արտահերթ նիստ Ազգային ժողովում

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշեց նոյեմբերի 17-ին Ազգային ժողովում արտահերթ նիստ անել:Նիստի օակարգում  բազմաթիվ հարցերի հետ մեկտեղ կքննարկվի ՛՛Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին՛՛ օրենք նախագիծը, ինչպես նաև երկերոդ ընթերցմամբ կքննարկվի ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքը:

Կառավարությունը չընդունեց Բագրատյանի առաջակը

Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած՝ ”Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Ըստ նախագծի՝ պետք է նվազեցվեն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված վարչական տուգանքների չափերը:  Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ նախագծի ընդունումը կառավարության որոշման կամ այլ […]

Առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-17-ին օրվա երկրորդ կեսին հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին` արևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 16-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, ցերեկը նույնքանով կնվազի: Երևանում` Նոյեմբերի 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-17-ին էական տեղումներ չեն սպասում

Մի քանի եկեղեցիներ կվերանորոգվեն

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց վերաբաշխում կատարել Մշակույթի նախարարությանը հատկացվող բյուջեում: Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն ասաց, որ նպատակն է ամրապնդել ու վերականգնել հուշարձանները: Այդ հուշարձաններն են Հարթավանի ս Նշան եկեղեցին, Իրինդի Սբ Աստվածածին եկեղեցին, Վայոց ձորի Քարկոփի վանքը, Լոռու մարզի Քոբեր վանքը, Կոտայքի մարզի Սբ Հովհաննես եկեղեցին և Տավուշի մարզում գտնվող Գոշավանքը:

Տարածաշրջանը չի կարող դիմակայել ևս մեկ բռնության, որին ականատես եղանք ամռանը. Համանախագահների հայտարարությունը՝ հայկական ուղղաթիռի կործանման առնչությամբ

Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը` ՌԴ-ից, Ջեյմս Ուորլիքը` ԱՄՆ-ից, Պիեռ Անդրիոն` Ֆրանսիայից,  լուրջ մտահոգություն են հայտնել շփման գծում հայկական ուղղաթիռի կործանման և վերջին բռնությունների առնչությամբ: Համանախագահները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է. ՛՛Մենք ցավում ենք կյանքի կորստի համար և մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին: Համանախագահները խորապես մտահոգված են այս կտրուկ միջադեպի պատճառ դարձած […]

ՕԵԿ-ին մերժեցին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում մերժեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված ՛՛Պետական նպաստների մասին՛՛ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Նշենք, որ պատգամավորներն առաջարկում են մինչև 2 տարեկան երեխաներին տրվող նպաստներ տրամադրել նաև չաշխատող մայրերին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ կառավարությունն արդեն քննարկում է օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, հետևաբար այս որոշման նախագիծն ընդունելու […]

ԼՂՀ սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ

ԼՂՀ ՊԲ -ից ստացված տեղեկատվության համաձայն` հակառակորդը շարունակում է լարված պահել իրավիճակը սահմանին, ինչը առայժմ հնարավորություն չի տալիս մոտենալ խոցված ուղղաթիռին: Հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 200 անգամ` ողջ գիշեր չդադարեցնելով կրակը:  Միաժամանակ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութը լրացուցիչ ապացուցում է, Ադրբեջանի պաշտպանության նախարարության` մինչ այդ տարածած հաղորդագրության հերյուրանք լինելը: Տեսանյութը եւս մեկ անգամ փաստացի […]

Վարչապետը հանձարարեց ներկայացնել լուծումներ

Վարչապետ Հովիկ Արահամյանն այսօր նախքան կառավարության նիստի յիմնական օրակարգին անցնելը գործադիրի անունից ցավակցեց Գյումրիի ողերգական ավտովթարի արդյունքում տուժածների, զոհերի հարազատներին: ՛՛Միաժամանակ ինձ տրված նախնական զեկույցների հիման վրա ուզում եմ մեր համապատասխան գերատեսչությունների ուշադրությունը սևեռել գազային լիցքավորման ալոնների, տեխզննման գործընթացների և դրանցում անվտանգության ափյուռների խնդիրների վրա: Հանձնարարում եմ պատկան մարմիններին մեկ ամսվա ընթացքում կառավարության քննարկմանը ներկայացնել […]

Ինչպես 1994-ի մայիսին, ծնկաչոք հրադադար եք մուրալու.գեներալ Մանվել Գրիգորյան

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում ռազմաուսումնական վարժանքներ իրականացնելիս Արցախի Պաշտպանության բանակի ՄԻ-24 ուղղաթիռի`Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցվելու փաստի կապակցությամբ:   Վշտակցելով Ադրբեջանի այս աննախադեպ սադրանքին զոհ գնացած քաջ հայորդիների հարազատներին, մեր ժողովրդին, ՀՀ եւ Արցախի նախագահներին եւ պաշտպանության նախարարներին` միաժամանակ համոզված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի