Եղանակը կտաքանա
Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, նոյեմբերի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արեւելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա` 4-6 աստիճանով:
Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, նոյեմբերի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արեւելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա` 4-6 աստիճանով:
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Հարություն Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ: Հիշեցնենք, որ նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը հրաժարվել է պաշտոնից և նշանակվել դեսպան: Հարություն Սարգսյանը Վայքի քաղաքապետն է: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Սարգսյանին: ՛՛Շնորհավորում ենք ու բեղմնավոր աշխատանք ենք ցանկանում, մեր հույսրեն էլ կարդարացնես՝ հայրենի կառավարության ու նախագահի՛՛,-ասաց նա:
Կառավարության այսօրվա որոշմամբ՝ կլուծվի տարիներ շարունակ եղած խնդիրը՝ կապված տարբեր տարիներին մասնավոր բուհ-երում սովորած ուսանողների հետ, ում դիպլոմը անցողիկ չէ ոչ ՀՀ-ում, ոչ արտերկրում: ԿԳՆ Արմեն Աշոտյանն ասաց, որ օրենքով սահմանվել է, որ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտներն իրավունք ունեն ստանալու պետական նմուշի դիպլոմ` մինչև 2016-2017 ուսումնական տարվա ավարտը հանձնելով ամփոփիչ ատեստավորման […]
Բնակչության վերարտադրման մի շարք ցուցանիշներով Հայաստանն այսօր գտնվում է աշխարհում վերջին տեղում: Այսօր կառավարության նիստին ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մասնավորապես այսօր վարչապետն անդրադարձավ ծնունդների սեռային հարաբերակցությանը: ՛՛Թե որպես քաղաքացի, թե որպես վարչապետ, թե որպես երկու աղջիկների հպարտ հայր՝ ինձ խիստ անհանգստացնում է այն սոցիալական միջավայրը, որի արդյունքում այսօր մենք կորցնում ենք հազարավոր ապագա մայրեր՛՛,-ասաց նա: […]
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրորդ անգամ անընդմեջ գլխավորել է ամերիկյան Forbes ամսագրի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկը: Ինչպես և 2013թ.-ին, երկրորդը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման է: Լավագույն եռյակը եզրափակում է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, հաղորդում է forbes.ru-ն : Forbes-ը Պուտինին անվանել է ՛՛ռուսական ինքնակալ՛՛ ու նշել, որ ՌԴ նախագահը ՛՛ցուցադրում է իր հզորությունը հայրենիքում և միջազգային ասպարեզում՛՛: […]
“Նոր ազատական” կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը իր facebook-ի էջում գրառել է. ‘’Ես էլ ցավ ապրեցի՝ իմանալով Վլադիմիր Մովսիսյանի մահվան մասին ու ցավակցում եմ հանգուցյալի հարազատներին: Բայց եկեք չառաջնորդվենք ՛՛գնա մեռիր, արի սիրեմ՛՛ բանաձևով ու Միհրանիչին չանվանենք ՛՛ականավոր պետական գործիչ՛՛: Յուրքանչյուր պատմաշրջանում այդպիսիք մի քանիսն են լինում կամ նույնիսկ չեն լինում: Մովսիսյանը լավ մասնագետ […]
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր նախքան կառավարության նիստի մեկնարկը հայտարարեց կառավարության կազմում ապագա կառուցվածքային փոփոխությունների մասին: ՛՛Մենք ստեղծում ենք ևս մեկ նախարարություն, և առաջարկում եմ Արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարությունները մենք միացնենք՛՛,-ասաց նա: Նոր նախարարությունը կոչվելու է Միջազգային տնտեսական ինտերգրման և բարեփոխումների նախարարություն:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն անդրադառնալով ղարաբաղյան խնդրին՝ մասնավորապես ասաց, որ Ղարաբաղի հարցում սկսում է նոր փուլ, երբ փորձում են նոր մոտեցում ձեւակերպել: Նրա խոսքով, նախկին մոտեցումները ոչ մի հաջողության չեն հասել ու չեն էլ հասնի, որովհետեւ չկան նախապայմաններ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվի: “Կան մի քանի տարբերակներ՝առաջինը՝ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում, ինչին հասկանում […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մովսիսյանների ընտանիքին՝ պետական եւ քաղաքական ականավոր գործիչ Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ: “Ցավով տեղեկացա Վլադիմիր Մովսիսյանի մահվան մասին: Մենք կորցրինք փորձառու եւ հմուտ պետական ու քաղաքական գործչի: Նրա երկարամյա եւ նվիրված գործունեությունը ամենատարբեր պաշտոններում միշտ ուղղված է եղել մեկ նպատակի՝ հայրենիքի շենացմանը: Մեծ է անվանի գործչի վաստակը Հայաստանի […]
Ալեքսանդր Թամանյանն այնպես էր նախագծել քաղաքը, որ հետո խնդիր չունենայինք՝ լցնելու ազատ տարածքները, որպեսզի չխախտվի Երեւանի առաձնահատկությունը: Նման տեսակետ մամուլի ասուլիսում հայտնեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Սակայն ոչ մի հասարակարգում չկարողացան պահպանել քաղաքի տեսքն ու անողոք վարվեցին: Մանրամասները տեսանյութում:
































