25 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տիգրան Պետրոսյանը քիչ առաջ ազատ արձակվեց

՛՛Շանթ Հարությունյանն ու ընկերները՛՛ գործով մեկ տարվա ազատազրկման դատապարտված Տիգրան Պետրոսյանն քիչ ազատ արձակվեց։ Նա իր պատիժը կրում էր ՛՛Նուբարաշեն՛՛  ՔԿՀ-ում։ Տիգրան Պետրոսյանը հրաժարվել է  պատասխանել լրագրողների հարցերին, պատճառաբանելով, որ տուն է շտապում ։ Հիշեցնենք, որ անցած տարի նոյեմբերի 5-ին Տիգրան Պետրոսյանը միանալով «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանին՝  քաղաքական ակցիա իրականացրին, որը, սակայն, վերածվեց բախման […]

Գյուղացիները հետաքրքրված են օրգանական գյուղատնտեսությամբ

Օրգանիկ գյուղատնտեսությամբ հետաքրքրվող անձինք այսուհետև իրենց անհրաժեշտ մասնագիտական, տեղեկատվական, խորհրդատվական նյութերի կարող են ծանոթանալ organicfood.am նորաբաց կայքում։ Կայքի «Օրգանական 911» բաժնում խոսվում է սերմերի նախացանքային մշակությունից, սերմերի որակական ցուցանիշներից մինչև կենսահումուսի օգտագործման մանրամասներ։ «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ» բաժինը ներկայացնում է գենամոդիֆիկացիայի հետևանքները։ Կայքը ստեղծվել է «Դեմոկրատիայի և զարգացման երիտասարդական ակադեմիա» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ […]

ՀԿ-ների հայտարարությունը

      Քաղաքացիական հասարակությունը դատապարտում է ՀՀ–ում ատելության կոչերի և խտրականության պետական մակարդակով խրախուսումը    Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, անթույլատրելի ենք համարում  Հայաստանում խտրականության և ատելության կոչերը, անձանց ֆիզիկական և հոգեբանական շարունակական հետապնդումների ենթարկելու փաստերը, ինչպես նաև այդ առնչությամբ դատական համակարգի ոչ պատշաճ արձագանքը։   Մասնավորապես, հայտնում ենք մեր մտահոգությունը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ […]

Ճարտարապետների միության նախագահը մտավախություն ունի /վիդեո/

Ըստ ճարատարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի, ճարտարապետների միությունում քննարկում են ու մշակույթի նախարարությանն են ներկայացնելու մի քանի հուշարձանների ցանկ, որոնք անհրաժեշտ է ընդգրկել պետության կողմից պահպանվող հուշարձանների ցուցակում:   Մասնավորապես, “Մոսկվա” կինոթատրոնի ամառային շենքը, “Զվարթնոց” օդանավակայանի կլոր շենքը, մետրոյի “Հանրապետական”, “Երիտասարդական” կայանները:  “Ձերբազատված չենք, որ մի օր այդ կառույցները կաղավաղվեն”,- ասաց նա:  Մանրամասները տեսանյութում:

Շակալի նման

Վիրտուալ աշխարհում ակտիվորեն քննարկվում է մեծն շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի վերջին հարցազրույցը, որտեղ վերջինս ասել է, որ իր մայրը նախկին թուրքահպատակ է՝ իզմիրցի: Օգտատեր Սյուզան Սիմոնյանը գրել է.՛՛Էս մի քանի ժամ է մտածում եմ, թե դեսպանը կարծեմ դիվանագետ պիտի լինի: Դիվանագետն էլ առաջին հերթին պիտի դիվանագետ լինի: Թե չէ, մեր դիվանագետների մի մասը […]

“Զվարթնոցը” չպետք է քանդվի գրչի մի հարվածով

“Զվարթնոց” օդանավակայանի հին շենքը կմնա կանգուն եւ որեւէ մեկը գրչի մի ստորագրությամբ թույլ չի տալու այն քանդել: Նման տեսակետ մամուլի ասուլիսում հայտնեց ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: ““Զվարթնոցի” հին մասնաշենքի ճակատագիրը բազմաթիվ քննարկումների առարկա է եղել եւ վերջերս հարց բարձրացվեց, որ անմխիթար վիճակում գտնվող էստակադան քանդվի, սակայն դա անընդունելի է, քանի որ կարող է խարխլել […]

՛՛Գեներալ Մանվելը գերի է վերցրել

Գեներալ Մանվելը հայտարարել է, որ գերի է պահել իր տանը և պատերազմից երկու տարի հետո Կարմիր Խաչի միջոցով նրան վերադարձրել են Ադրբեջան: Այս հայտարարությունից չի կարելի եզրակացնել, որ նա ստրկության է մատնել ադրբեջանից գերուն, այլ ճիշտ հակառակը, այդ գերին վախեցել է վերադառնալ Ադրբեջան, որտեղ կարող էր մահապատժի ենթարկվել, իսկ Մանվել Գրիգորյանը գթասիրությունից ելնելով՝ այդ ադրբեջանցուն […]

Ես Էրդողանից երբեք ներողություն չեմ խնդրել. ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հերքել է այն լուրերը, թե ինքը ներողություն է խնդրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, գրում է Ermenihaber.am-ը:  Բայդենը CNN լրատվականին տված հարցազրույցում ասել է. “Ես երբեք նրանից ներողություն չեմ խնդրել: Նրան լավ եմ ճանաչում: Զանգահարել եմ նրան և ասել, որ տարածված լուրերը ճիշտ չեն ներկայացնում իմ խոսքերը”: Հիշեցնենք, որ Հարվարդի համալսարանում ելույթի […]

՛՛Հույսը դրել ենք մկան մեզի վրա՛՛

’’Էներգիա ստանալու երեք եղանակ կա, ածխաջրածիններ, ատոմային էներգիա և հիդրոէներգիա: Մարդը հեծանիվ քշելուց անգամ էներգիա է արտադրում, բայց քաղաքակրթությունը ցույց է տալիս, որ էներգիայի ստացման այս աղբյուրները չեն կարող փոխարինել էներգիայի ստացման իմ հիշատակած աղբյուրներին’’,-այսօր լրագրողների հետ կիսվեց ”Հայաստանի սպառողների ասոցիացիա” ՀԿ  նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով՝ բոլոր երկրներում էլ կա արև, բայց արևից էներգիա […]

Հեթանոս Տիկոն այսօր ազատ կարձակվի՞

Շանթ Հարությունյան և ընկերներ գործով դատապարտյալ Տիգրան Պետրոսյանը այսօր հնարավոր է ազատ արձակվի: Այդ մասին Henaran.am -ի հետ զրույցում նշեց փաստաբան Արա Զաքարյանը՝ նշելով , որ գնում է հանդիպելու Տիգրանին: Մինչև կեսօր պարզ կդառնա՝ ազատ կարձակվի Տիգրանը թե ոչ: Հիշեցնենք, անցած տարի նոյեմբերի 5-ին Տիգրան Պետրոսյանը միանալով ՛՛Ցեղակրոն՛՛ կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանին քաղաքական ակցիա իրականացրին, որը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի