30 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նաիրիտի աշխատողներն այսօր երկու ամսվա աշխատավարձ կստանան. վարչապետ

՛՛Նման խոստում չի եղել, մենք հնարավորության սահմաններում փորձելու ենք անպայման օգտակար լինել և այսօր վճարելու ենք նոյեմբերի ու դեկտեմբերի աշխատավարձերը՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ խոսելով ՛՛Նաիրիտի՛՛ աշխատողների աշխատավարձերի ուշացման մասին: Նշենք, որ աշխատողները դժգոհում են, որ կառավարությունը խոստացել էր իրենց աշխատավարձերի ամբողջական պարտքը մարել, սակայն չի արվել: ՛՛ Ես […]

Նախագահի իմպիչմենտի հա՞րցը…./վիդեո/

՛՛Մենք ինչի համար ենք իմպիչմենտի հարցը դրել այսօր , որովհետև Մաքսային միություն մտնելուց առաջ՝ մարդկանց պետք է հնարավորություն տանք, որ ոտքի կանգնեն՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՛՛Սասուն՛՛ ջոկատի հրամանատար, ՛Քաղաքացիական պայմանագրի՛՛ խորհրդի անդամ Սասուն Միքայելյանը: Մանրևամասները՝ տեսանյութում:

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական […]

Պուտինն անսպասելի առաջարկ է արել Էրդողանին ու մերժվել

Թուրքիա կատարած Պուտինի այցին հաջորդող հրապարակումներում թուրքական լրատվամիջոցները շարունակում են լուսաբանել այցի այս ու այն դրվագները, գրում է Ermenihaber.am-ը: “Հաբերլեր” լրատվական կայքը, օրինակ, տեղեկացնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանին մի անսպասելի առաջարկ է արել ու մերժում ստացել: Աղբյուրի համաձայն` երկու նախագահների հանդիպման ժամանակ Պուտինն Էրդողանին առաջարկել է ջանքեր գործադրել […]

Երանի են տալիս Խաչիկյանին. Վազգեն Խաչիկյանի վերջին խոսքը /վիդեո/

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործով ամբաստանյալներին այսօր՝ դեկտեմբերի 4-ին դատարանը վերջին խոսքի իրավունք տվեց: Վազգեն Խաչիկյանը խոսեց ամեն ինչից: Նա նախ ասաց, որ իրենից հետո թոշակառուները երանի են տալիս Խաչիկյանին, քանի որ համակարգը նորացվել է եւ նոր մեթոդով էին ստանում թոշակները:  Խաչիկյանը մինչ կալանավորումը արտասահմանում էր: Նա հնարավորություն ուներ փոխելու […]

՛՛Թըքել ենք քու ալ, փողիդ ալ վըրան .. ՛՛

Մոսկվայի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալները հաղորդագրություն են տարածել, որում մասնավորապես ասվում է. “Քանի որ ժամանակ առ ժամանակ  չարախոս որոշ  մարդիկ համացանցով դիտավորյալ  միակողմանի  տեղեկություններ  են  մատուցում Մոսկվայի հայկական եկեղեցու գործունեության առնչությամբ,  ապա որոշեցինք ընթերցողներին բազմակողմանի և լիարժեք տեղեկություն հաղորդելու նպատակով  այս համեստ գրությունը տարածել: Դեռևս 1997 թվականին ի նշանավորումն Մոսկվայի 850-ամյակի`  Բագրյանների ընտանիքի նախաձեռնությամբ […]

Մեզանում որոշում ընդունողները մշտապես եղել են ծախվածները.Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը facebook-ի իր էջում գրառել է. ՛՛Երեւի մեզանում որոշում ընդունողները մշտապէս եղել են ԾԱԽՈՒԱԾՆԵՐԸ, ԲԹԱՄԻՏՆԵՐԸ (այդ թւում՝ գժերը) եւ ՎԱԽԿՈՏՆԵՐԸ (որ զգուշաւորի դիմակով են ներկայանում)։ Այլապէս հայութիւնն այս վիճակում չէր լինի։ Հիմա աւելի լաւ եմ հասկանում, թէ ինչու 1988 թ.-ին բոլոր ՛՛ընդդիմախօսներին՛՛ասպարէզ տուեցին, բայց ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ թերթ հրատարակողին, ինքնորոշման սկզբունքն առաջ մղողին արտաքսեցին […]

Կապանից Մեղրի տանող ավտոճանապարհին հսկայական ժայռաբեկոր է պոկվել-ընկել

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Կապանից Մեղրի տանող ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում (Մ-17, Մ2-Կապան-Ծավ-Մ2) հսկայական ժայռաբեկոր է պոկվել և ընկել ճանապարհի երթևեկելի մասի վրա` միակողմանի փակելով այն: ՛՛Մեղրու ՃՇՇՁ՛՛ ԲԲ ընկերության ճանապարհաշինարարների կողմից աշխատանքներ են տարվում ճանապարհը երկկողմանի երթևեկելի դարձնելու համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի