19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Առանց նեղանալու

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, մարդու իրավունքների օրվա կապակցությամբ ՄԻՊ-ի հրավիրված կլոր սեղան քննարկմանը նախ շնորհավորեց ՄԻՊ ինստիտուտի բոլոր աշխատակիցներին ու շնորհակալություն հայտնեց, որ ՄԻՊ-ը կարողանում է իր փոքրաթիվ աշխատակազմով ահռելի աշխատանք տանել, ոչ միայն ուղղություն տալ գերատեսչություններին, այլև դիմակայել:

՛՛Շնորհակալ եմ, որ մեզ հետ այս ընթացքում չեք համագործակցել: Բացատրեմ՝ ոնց եմ ընկալում համագործակցելը՝ չնեղացնելով ասեմ, որ համագործակցությունն իր մեջ ենթադրում է աշխատանքի աշխատանքի, բայց դե ես տեսնում եմ, որ այն հաճախ ավարտվում է նրանով, որ այստեղ ձեռնտու է համագործակցել, այնտեղ ձեռնտու չէ, այսինքն՝ մի տեսակ մթնոլորտ է ստեղծվում, որ սուբյեկտիվ պահ է պարունակում իր մեջ ու տանում է փակուղի:

Դրանից հետո փակուղին բացվում է ինտելեկտուալ մրցակցությունից, որի ժամանակ բացասական երևույթների է բերում: Խոսքն այն մասին է, երբ սկսում են վիճել ՄԻՊ-ի հետ ու փորձում են իրենց իրավաբանական ինտելեկտը դրսևորել, ու սա ևս տանում է փակուղի, ինչը չեմ համարում, որ արդյունավետ մոտեցում է:Մենք ընտրել ենք համատեղ աշխատելու մարտավարությունը՛՛,-նկատեց Վլադիմիր Գասպարյանը:

ՀՀ ոստիկանապետի խոսքով՝ այն գնահատակնը, որ տվել է ՄԻՊ-ը ոստիկանությանը, չափազանցված է, իրենք շատ ավելի թերություններ ունեն, քան պաշտպանի 40-50 հոգուց բաղկացած անձնակազմը կարողանում է տեսնել:

Միաժամանկ ոստիկանապետը նկատեց, որ պաշտպանը կարողանում է  ուղղություն ցույց տալ, թե ինչն է ավելի շատ մտահոգում քաղաքացուն. դրա համար էլ է շնորհակալ: ՛՛Եթե մենք բոլորս աշխատենք, ոչ թե համագործակցենք կամ ինտելեկտուալ պատերազմներ տանենք ՄԻՊ գրասենյակի հետ, լավ կլինի բոլորիս համար, շնորհակալ ու երախտապարտ եմ ձեզ՛՛,-ասաց:

Ի դեպ, օրվա առիթով Վլադիմիր Գասպարյանը Կարեն Անդրեասյանին նվիրեց ժամացույց ու կտակարան: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ