Դավիթ Հարությունյանի ՛՛կենացը՛՛
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ հրավիրված կլոր սեղանի ընթացքում նշեց, որ տարիներ առաջ ծանոթացել է մի հետաքրքիր ուսումնասիրության հետ, որտեղ ներկայացվել են այն երկրները, որոնք տնտեսական աճ են ապահովում:
Հարությունյանի խոսքով՝ այդ երկրները աշխարհաքաղաքական դիրքի տեսանկյունից տարբեր էին, ոմանք հաջողության էին հասել՝ չունենալով հաջողության հասնելու որևէ նախադրյալ:
՛՛Այդ երկրները հաջողության էին հասել արդար դատարանի միջոցով ու այնտեղ մարդու իրավունքները ոչ թե պաշտպանվում են, այլ առաջին հերթին երաշխավորվում են: Մեր երկիրը, ցավոք, չունի ոչ պատշաճ ռեսուրսներ ու աշխարհաքաղաքական դիրք ու ոչ բոլոր հարևաններն են, որ մեղմ ասած՝ վստահելի են՛՛: Նախարարը շեշտեց, որ այդ առումով մեր ամենակարևոր ռեսուրսը մարդն է ու մեր ժամանակը: ՛՛Մենք պետք է ինտենսիվացնենք մեր ջանքերը՛՛,-նկատեց Հարությունյանը:
Անդրադառնալով ՄԻՊ-ի դերակատարությանը. ՛՛Ես հեռու եմ գովաբանման մոլուցքից ու հակված չեմ եղել կենացներ ասել սեղանի շուրջ, բայց կուզենայի ասել ամենակարևորը, որ տարիների ընթացքում հղկվեց ՄԻՊ-ի կողմից:
Անմիջապես արձագանքել ցանկացած փաստի, իրավիճակի ու բարձրաձայնել՝ այդքան էլ արդյունավետ չէ, բայց տարիների ընթացքում ձևավորվել է հակառակ գործոնը՝ հանուն արդյունավետության գործել, ինչը գովելի է՛՛,-նշեց արդարադատության նախկին նախարար, կառավարության աշխատակազմի ղեկավարը: