19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամոթ է 21-րդ դարում քաղբանտարկյալ ունենալը. Ալեքսանդր Արզումանյան

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր կազմակերպել է խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության կողմից ԵԽԽՎ  ”Քաղաքական բանտարկյալի սահմանումը” թիվ 1900 բանաձևի կատարման վերաբերյալ”  թեմայով: Հանդես գալով ելույթով՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Արզումանյանն նշեց, որ ինքը արդեն մի քանի անգամ քաղբանտարկյալ է եղել և այդ տեսանկյունից  ինքը քաջատեղյակ է այդ խնդրին:

 Արզումանյանը  նշեց, որ զարմանալի է, որ դատախզության աշխատակիցները ոչ միայն անտեսում են իրենց հանձնաժողովի կողմից ուղարկված տարբեր բողոքները, այլև խուսափում են բաց ճակատով գալ ու խոսել այն խնդիրների մասին, որոնք առկա են:

 Արզումանյանի խոսքով՝ քաղբանտարկյալների գործերի 95 տոկոսի սանկցիաները տվել է դատախազությունը և դատախազությունն է մշտապես հերքել քաղբանտարկյալների առկայությունը:

 Ինչ վերաբերում է նրան, որ հաճախ համամետություն են տանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև, նշելով, որ  Ադրբեջանում ավելի շատ քաղբանտարկյալներ կան  Արզումանյանն նկատեց, որ անշուշտ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա սար ու ձորի տարբերություն.” Բայց եթե կա ցեղախումբ, որ մարդ է ուտում, մենք չենք կարող ասել, որ մենք մարդ չենք ուտում, կամ տարեկան մեկ մարդ ենք ուտում և ամոթ է 21-րդ դարում ունենալ քաղբանտարկյալ: Այս պահին ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, դա Շանթ Հարություննյանն ու իր ընկերներն են”,-ասաց Արզումանյանը և հավելեց.”Ամենաամոթալին այն է, որ Շանթի գործով տեղի է ունեցել մի արտառոց բան, որ երբևէ մեր պատմության մեջ չի եղել նման բան, որ նրա անաչափահաս որդուն, ով փորձել է պաշտպանել իր հորը, երբ ոստիկանները նրան հարծավում էին, հիշում եք՝ ինչ պատիժ պահանջեց դատախազը: Ամոթալի մի բան, քիչ ենք խոսում այդ մասին, սա աղաղակելու թեմա է: Նման բաներ կային Ուզբեկստանում, երբ կանանց ու երեխաներին էին հալածում, կա նման նաև Ադրբեջանում, որ ընտանիքներով են բանտ նետում, բայց մենք իրավունք չունենք ասել, որ մենք էապես տարբերվում ենք ու առաջին քրսիտոնյա ժողովուրդն ենք ու նման դրսևորումներ ունենք”:

Արզումանյանը նշեց նաև, որ այնուամենանիվ դրական  փոփոխություն կա, քանի որ եղել են դեպքեր, որ 150 քաղբանատարկյալ է եղել, հիմա 15-ն են: Արզումանյանի խոսքով դա լավ է, բայց քանի դեռ կա գեթ մեկ քաղբանտարկյալ, մենք չենք կարող ասել, որ առաջընթաց ունենք:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ