՛՛Ով չի ուզում ապրել մեր ամրոցի օրենքներով…՛՛
”Թույլ տվեք շնորհավորել այսօրվա կապակցությամբ, ոգևորիչ է, որ պետական բարձր մակարդակով ուշադրություն է հատկացվում մարդու իրավունքների պաշտպանությանը՛՛,-այսօր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը հրավիրված կլոր սեղանին ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ըստ նրա՝ յուրքանչյուրը մարդու իրավունքների օր պետք է հռչակի տարվա յուրաքանչյուր օրը: ՛՛Այդ գաղափարը պետք է ընկած լինի մեր գորրծունեության հիմքում՛՛,-հայտարարեց նա:
Օհանյանը շեշտեց, որ ՊՆ-ը, լինելով ռեժիմային կառույց, իր գործառույթների շրջանակում հանդես է գալիս մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Օհանյանը կողմ է պաշտպանված երկրում՝ պաշտպանված քաղաքացի և առավել ևս ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանություն հասկացությանը. ՛՛Մեր տեսլականն է այնպիսի մարդակենտրոն բանակ ստեղծել, որտեղ զինվորը ոչ թե ռեսուրս է, այլ անհատականություն՛՛:
Նախարարն ընդգծեց, որ յուրաքանչյուր ընտանիք սեփական ՛՛դեսպանն՛՛ ունի բանակում, ուստի իրենք արձագանքում են ամեն մի դեպքի, որ ընտանքիների կողմից է բարձրաձայնվում:
2014-ին ՊՆ-ի նշանաբանն էր. ՛՛բանակը մի ամրոց է, որն իր օրենքներն ունի: Ով չի ուզում ապրել ամրոցի օրենքներով, կարող է գնալ ու ապրել այլ ամրոցների օրենքներով՛՛: