30 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոչ իշխանական ուժերը ընդունել են` իշխանության խաղի կանոնները. Արարատ Զուրաբյան

’’Քաղաքական ակտիվության համար անհրաժեշտ է պարարտ հող, միջավայր, որը կնպաստի, որ ակտիվությունը տա արդյունքներ: Սակայն, տեսանելի  ապագայում դժվար է պատկերացնել քայլերի մի շարք, որը կարող է  առաջացնել այնպիսի մի իրողություն, որը դրական կլինի մեր քաղաքական հողի համար’’,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀՇ կուսակցության առաջնորդ Արարատ Զուրաբյանը: Անդրադառնալով համամասնական ընտրակարգին անցնելու անհրաժեշտությանը` Զուրաբյանը նկատեց.’’Մեր իշխանությունները […]

Ռուսաստանը Թուրքիային գազ կմատակարարի ավելի էժան գնով /վիդեո/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Թուրքիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ասուլիս է ունեցել, որի ընթացքում հայտարարել է, որ իրենք համաձայնվել են Թուրքիային մատակարարվող գազի ծավալն ավելացնել 3 մլրդ խորանարդ մետրով, տեղեկացնում է kp.ru-ն: Պուտինը նշել է, որ հունվարի 1-ից Ռուսաստանը Թուրքիային գազ կմատակարարի 6 տոկոսով ավելի էժան գնով: […]

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահն աշխատանքային այցով Վաշինգտոնում է

Նոյեմբերի 30-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն աշխատանքային այցով ժամանել է Վաշինգտոն: Դեկտեմբերի 1-ին կայացել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցեր:Նույն օրը Աշոտ Ղուլյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի հայկական […]

Ի՞նչ են անում մեր հացի հետ

Էկո- տեղեկատվության վերլուծաբան, լուսանկարիչ, ագրոէկոլոգ Գալուստ Նանյանը անդրադարձել է ալյուրի և հացի որակական խնդիրներին. ՛՛ ՀԱՑԻ ՄԱՍԻՆ Տեսնես Առողջապահութան ոլորտն ղեկավարող պաշտոնյա եւ ոչ պաշտոնյա բժիշկ, չբժիշկ, բուժակ, բուժքույր, սանիտար կոչվածները, որոնք աշխատում են վերոհիշյալ ոլորտն համակարգող գերատեսչությունում մի պահ կարող են սառն դատեն եւ հասկանան, թե էս ինչ են անում մեր ՀԱՑԻ հետ …  Գյուղոլորտն համակարգող […]

Սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Արագածի, Թումանյանի, Կոտայքի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Տավուշի, տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ-տեղ մերկասառույց է: Սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի են Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհները, մրրիկ է Ապարանի տարածաշրջանում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, […]

“Հարավային հոսք” գազատարի փոխարեն նոր գազատար կկառուցվի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիա կատարած այցի շրջանակներում ասել է, որ իրենք հրաժարվում են “Հարավային հոսք” գազատարի շինարարությունից, քանի որ նախագծի իրականացմանը խոչընդոտում է Բուլղարիայի կողմից շինարարության թույլտվության բացակայությունը, հայտնում է  Интерфакс-ը: Պուտինը նշել է, որ “Հարավային հոսք” նախագծի փոխարեն դեպի Թուրքիա նոր գազատար կկառուցվի:

Այն ծնողներին, ովքեր պատժում են իրենց երեխաներին

Thepo.st-ն ներկայացնում է մոր նամակը` որդուն. “Որդիս, հիմա` շատ տարիներ անց, երբ ես գիտակցում եմ, թե ինչպես են քեզ վիրավորել իմ խոսքերը, ինչպիսի ցավ են պատճառել քեզ իմ ճիչերն ու գոռոցները, ինձ սառցե ցնցում է պատում: Երբեմն` հուսահատությունից, երբեմն` լարվածությունից, անգիտությունից ու խառնաշփոթից այլեւս ուժ չեմ ունեցել լսել ու աջակցել քեզ դժվար պահերին, դրա փոխարեն […]

Հանկարծահաս կործանում կիջնի. մեծերը Աստծո մասին…

՛՛Եթե իմ խորհրդածություններում և գործելակերպում ինչ-որ բան կա հարգանքի արժանի, ապա ես դրա համար պարտական եմ ծնողներիս, ովքեր դեռ իմ վաղ մանկության տարիներից սեր են ներարկել Սուրբ Գրքի հանդեպ: Եթե մենք հետամուտ լինենք այն սկզբունքներին, որոնք մեզ Աստվածաշունչն է սովորեցնում, ապա մեր երկիրը մշտապես բարօրության և բարեկեցության վիճակում կլինի:Բայց եթե մենք ու մեր սերունդներն արհամարհանքով […]

Գոնե փրկեմ տղայիս մի ոտքը … Կարինեն ներում է հայցում նախագահից

Վանդակաճաղերից այն կողմ բողոք կա: Երեխաների ցավով ապրող դատապարտյալ կինը՝ խելագարության սահմանագծին է: Կարինե Այվազյանը զղջում է կատարած հանցանքի համար: Իրեն առաջադրված մեղադրանքներից մեկը չի ընդունել, սակայն ներողություն խնդրելու համար չափման միավոր չի գտնում: ՛՛Դեկտեմբերի 3-ը հաշմանդամության միջազգային օրն է ու ես նախագահից ներում եմ խնդրել: Պետքա տուն հասնեմ , որ երեխուս գոնե մի ոտքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի