Ես միմոս չեմ. “Արաբո”-ի Մանվելը` ոստիկանապետին /վիդեո/
‘’Ես միմոս չեմ ես ՀՀ քաղաքացի եմ, ես ինչպես միմոսի նման գնամ ասեմ՝ոստիկանություն եկեք իմ հարցը լուծեք’’,-մեզ հետ զրույցում ասաց ՛՛Արաբո՛՛ ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը անդրադառնալով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այն հայտարարությանը, որ ՛՛Ազտամարտիկները նստել, իրար հետ քեֆ են արել, հետո ինչ որ բան իրար հետ չեն կիսել ու ինչու են թերթերով հիմա խոսում, իմ համար զարմանալի է: Ինձ համար շատ զարմանալի է, որ նույնիսկ ազատմամարտիկները դադարել են միմյանց հետ խոսել: Եթե հայտարարություն չկա, ես չեմ ընդունում: ՛՛։
Իսկ թե ինչու ոստիկանություն հայտարարություն չեն տվել Եղիազարյանը նշեց, որ եթե ոստիկանապետը նման կարծիք ունի իրենց մասին, էլ դիմելու կարիք նրանց չկա. ՛՛Ես Մանվել Եղիազարյանն եմ, ով պատերազմել է, բացի այդ ամեն ինչ գիտի, իսկ իրենց ոչինչ ավելին պետք չէ ու երկու օրից հետո ամեն ինչ բացահայտվելու է՛՛,-ասաց Եղիազարյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՛՛Ապարան՛՛ ջոկատի հրամանատար, Ապարանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանի եւ՛՛Արաբո՛՛ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը ծեծի էին ենթարկվել։
Մանրամասները՝ տեսանյութում: