25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Մտահոգվելու, զգոնանալու խնդիր ունենք. նախարար

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր մարդու իրավունքների թեմայով կլոր սեղանի ժամանակ շնորհավորեց մարդու իրավունքների պաշտապնության միջազգային օրվա կապակցությամբ ու հույս հայտնեց, որ բոլորը ջանքեր են ներդնում մարդու իրավունքները բարելավելու ուղղությամբ: Նշենք, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը իր ելույթում շնորհակալություն էր հայտնել նախարարին համագործակցության համար: ՛՛Անսովոր է գովասանք լսել մի պաշտոնյայից, որից սովորաբար ընդունված է լսել քննադատության սալքներ: Մենք աստեղ մտահոգվելու, զգոնանալու խնդիր ունենք: Հավանաբար սրանից հետո մեր ոլորտների գնահատման չափորոշիչներն ավելի խիստ են լինելու՛՛,-ասաց նախարարը:

 Նա նշեց, որ իր անձնական փոստի երեսուն տոկոսը բաժին է ընկնում մարդու իրավունքների պաշտպանի հետ թղթակցությանը: ՛՛Շատ բաներ կան, որ տեղում աշխատելու ընթացքում դու չես նկատում, շատ ահազանգեր քեզ չեն հասնում կամ աղավաղված են հասնում, ու մարդու իրավունքների հետ աշխատանքը թույլ է տալիս այդ սխալներն ուղղել: Չնայած տարբեր բարդությունների ստացվում է փոխադարձ լուծումներ գտնել՛՛,-շեշտեց նա:

Հ. Մանուկյանը որպես համագործակցության օրինակ բերեց փաստաբանի տեսակցության իրավունքի ոչ ընդունելի սահմանափակումների հետ համագործակցությունը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ