18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ավելացավ՝ ևս երեքով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում տրանսպորտային երթևեկությունն ու հետիոտնային անցուդարձն առավել անվտանգ դարձնելու նպատակով 2012 թվականից կառուցվում են վերգետնյա անցումներ:

2014 թվականին կառուցված երեք անցումներում կատարված աշխատանքների ընթացքին հետևել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Քաղաքապետի տեղակալը նշել է, որ այս նախաձեռնության համար համայնքային բյուջեից գումար չի ծախսվել, քանի որ գաղափարը կյանքի է կոչվում Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում  և այդ համագործակցության  լավագույն օրինակներից է:

  Ծրագրի մեկնարկից մինչ օրս կառուցվել է ընդհանուր առմամբ վերգետնյա 14 անցում, որոնցից 3-ը`2014 թվականին,մայրաքաղաքի Կիևյան և Չարենցի փողոցներում, ինչպես նաև Թբիլիսյան խճուղում: Կիևյան փողոցի վերգետնյա անցումը գտնվում է Երևանի քաղաքապետարանի համար 63 հիմնական դպրոցի հարևանությամբ:

Դավիթ Օհանյանը զրուցել է դպրոցի աշակերտների, ծնողների և տարածքի բնակիչների  հետ և հորդորել խնամքով վերաբերվել համայնքային գույքին: Վերջիններս էլ   շնորհակալություն են հայտնել անվտանգ անցուդարձ ապահովելու համար և պարտավորվել օգտվել միայն վերգետնյա և սահմանված վայրերում նշագծված անցումներից: 2015 թվականին վերգետնյա անցումների կառուցման հարցում ևս հաշվի կառնվեն բնակիչների կարծիքներն ու առաջարկությունները: Վերգետնյա անցումները կշարունակվեն տեղակայվել այն վայրերում, որտեղ քաղաքաշինական առումով որևէ խնդիր չեն առաջացնի: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ