19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Խոշտանգումներով ցուցմունք կորզելը պետք է վերանա. Ա. Հովսեփյան

՛՛Քննչական կոմիտեում կան մի շարք թերացումներ, որոնք առչնվում են մարդու իրավունքների խախտմանը, մարդու արդար դատավարությանը, և այդ խնդիրները պետք է առաջնային լինեն Քննչական կոմիտեի համար: Խոշտանգումներ, նվաստացումները, դատական ընթացքում նման մեթոդներով ցուցմունք կորզելը պետք է վերանա՛՛,-այսօր մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ կազմակերպված կլոր սեղանի ժամանակ ասաց Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը: 

Ըստ նրա՝ մարդու իրավունքների պաշտպանությանը բոլոր պաշտոնայների, ՏԻՄ գործն է, ոչ միայն Օմբուդսմենինը կամ նրա աշխատակազմինը: Այս առումով քննչական մարմինները հատուկ դերկատարություն ունեն՝ օրինակ՝ գույքային իրավունքի, կյանքի իրավունքի լկամ բազում այլ ոտնահարված իրավունքների հետ կապված: ՛՛Քննչական մարմինների նախաքննության ընթացքում է, որ սահմանափակվում կամ դադարեցվում է մարդու սահմանադրական իրավունքը: Քննիչների անկախության ու ինքնուրույնության ապահովումն է շատ կարևոր, ու ըստ այդմ էլ ես կարևոր քայլ եմ համարում Քննչական կոմիտեի ձևավորումը: Այսօր քննչական մարմինների աշխտանքում կան մի շարք թերություններ ու բացթողումներ, որ կապված են մարդու իրավունքների հետ, և մենք փորձում ենք դրանք լուծել՛՛,-եզրափակեց Հովսեփյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ