Սյունիքում պայթեցումները կշարունակվեն
Սյունիքի մարզում արդեն երրորդ օրն է՝ կատարվում են պայթեցման աշխատանքներ: Ըստ արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարության կայքի, դեկտեմբերի 6-ին, ժամը 19.06-ին տեղեկություն էր ստացվել, որ Սյունիքի մարզի Շիշկերտ համայնքի մոտակայքում ակտիվացել է սողանք:
Ժամը 19.21-ին կապ է հաստատվել Ծավի գյուղապետի հետ, ով տեղեկացրել է, որ ժամը 17.00-ի սահմաններում Շիշկերտ-Ծավ միջհամայնքային ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ակտիվացել է սողանք՝ փակելով ճանապարհահատվածը (մոտ 30 մետր):
Պարզվել է, որ նշված հատվածում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով ճանապարհահատվածը փակվել է (մոտ 25 մ):
Երեկ փրկարարներին հաջողվել է քարաբեկորների վրա հորատել են 60 անցք, իսկ ժամը 17.50-ին մթության եւ վատ տեսանելիության պատճառով աշխատանքները դադարեցվել են: Դեկտեմբերի 8-ին նրանք կարողացել են հորատել 45 անցք:
Պարզվել է, որ նշված հատվածում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով ճանապարհահատվածը փակվել է (մոտ 25 մ):