19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչ է արձանագրել ՄԻՊ-ը ոստիկանության, կառավարության, ՊՆ-ի և մյուսների աշխատանքում

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:  ՄԻՊ Կարեն Անդրեասյան, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ այսօր հանդիպման է հրավիրել ոչ միայն լրատվամիջոցների ներկայացուցիչներին, այլև այն անձանց, ոմ հսկողության ներքո են գտնվում մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում: Կարեն Անդերասյանը ողջունեց ներկաներին՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ՊՆ Սեյրան Օհանյանին, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին:

ՄԻՊ-ը նշեց, որ այս տարի Սահմանադրական դատարանը մի քանի այնպիսի որոշում է ընդունել, որոնք ծառայում են ժողովրդի շահերին, ունենք նոր դիմումներ օրինակ՝ շահութարհարկի մասով, որ պիտի քննարկվի հաջորդ դարի: Կարևոր որոշումներից նա օրինակ բերեց պատմական դարձած կուտակային կենսաթոշակների մասին օրենքը:

Ոստիկանության մասով նա նշեց, որ ծեծը, կաշաքը նվազել են ու գրեթե վերացել, ինչն ակնհայտ է ցանկացած, նույնիսկ ոչ պրոֆեսիոնալ աչքի համար: ՛՛Ոստիկանի կերպարը մարդու թշնամուց վերածվում է մարդու պաշտպանի՛՛,-ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ խաղաղ հավաքների հետ կապված խնդիը դեռ կա ու ուզում են այդ ուղղությամբ աշխատել:

՛՛Արդարադատության նախարարաությնա հետ կապված այս տարի ստացել ենք մի շարք դրական խոստումներ, ազատազրկվածների պատժախցիկներն են վատ վիճակում, ու խոստումներ ունենք ու լրագրողին որպես վկա կանչելու այդ ինստիտուտն է քննարկվելու՛՛,-ասաց ՄԻՊ-ը:

Քննչական կոմիտեն, ըստ նրա, նոր մարմին է, սակայն այստեղ տեսանելի է թափանցիկ ու մարդամոտ աշխատանքը: ՛՛Ունենք հուշագիր ու պատրաստվում ենք այն շոշափելի դարձնել հաջորդ տարվա ընթացքում՛՛:

՛՛Կրթության ոլորտում ևս բավական աշխատանքներ ենք արել, հատկապես ուշադրության արժանի է հանրակրության մասին օրենքը՛՛,-ասաց Անդրեասյանը: Ըստ նրա՝ հատկապես ուշադրության արժանի է այն, որ փորձ է արվում այնպես անել, որ բոլոր հաշմանդամ երեխաներն ունենան հնարավորություն սովորելու մյուս երեխաների հետ: ՛՛Կուզեինք մյուս տարի միասին աշխատել տնօրենների ընդունման կարգի վրա՛՛,-շեշտեց ՄԻՊ-ը:

Նա հատուկ շնորհակալություն հայտնեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին Բյուրեղավանի համար:

Խոսելով Պաշտպանության նախարարությունից՝ նա ասաց. ՛՛Այս տարի հայոց բանակը պաշտպանեց բոլորիս կյանքի ու արժանապատվության իրավունքը ադրբեջանական սադրանիքց, վերադարձվել են հայ գերիներն ու ուղղաթիռի զոհերի մարմինները՛՛: 2015-ին ՊՆ-ի հետ ՄԻՊ-ը պայքարելու է բանակում փողոցային բարքերի վերացման համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ