23 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Բացահայտել 11-20 տարեկան տաղանդներին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, “Հարմոնիում” երաժշտական զարգացման կենտրոնը՝ ս. թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացնի “Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի” անդամների տարեվերջյան հաշվետու համերգը: Համերգային ծրագրում ընդգրկված են հայ, ռուս և արևմտյան կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Համերգի շրջանակում պատանի երաժիշտներն ելույթ կունենան նաև ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, “Հարմոնիում” երաժշտական կենտրոնի նախագահ, դաշնակահար Արմեն Բաբախանյանի և ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, թավջութակահար Արամ Թալալյանի հետ:

Մասնակիցները հանդես կգան ՀՀ մշակույթի նախարարության “Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամ” ծրագրով տրամադրված երաժշտական գործիքներով:

«”Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագիրը” մեկնարկել է 2013 թվականին:

Այն նպատակ ունի բացահայտել և աջակցել 11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ–կատարողներին՝ “Դաշնամուր”, “Ջութակ” և “Թավջութակ” մասնագիտություններում: Ծրագիրը ներառում է միջոցառումների համալիր շարք, որի իրականացումը կնպաստի միջազգային ասպարեզում հայ կատարողական դպրոցի մրցունակության ապահովմանն ու դասական կատարողական արվեստի ոլորտում բնականոն սերնդափոխության հիմքերի ձևավորմանը:  

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ