19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչ է կատարվում

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն այսօր կառավարությանը ներկայացրեց իրականացված ուսումանսիրությունները շուկայական դիրքի չարաշահումների ու անհիմն թանկացումների վերաբերյալ:

Նա նշեց, որ առանձնացրել են այն ապրանաքային շուկաները, որոնք գտնվում են հանձնաժողովի հսկողության ներքո: Ուսումնասիրվել են շաքարավազի, կարագի, հավի մսի, ձվի, սուրճի, ալյուրի գները:

՛՛Այս ընթացքում հայկական դրամի փոխարժեքն արժեզրկվել է շուրջ տասներեք տոկոսով, ինչն իր ազդեցությունն է թողել ներմուծված ապրանքների գների վրա, որ բարձրացել են նոյեմբերի քսանից սկսած՛՛,-ասաց նա:

Շաբոյանի խոսքով՝ տեղական արտադրության շուկաներից հանձնաժողովի տեսադաշտում է գտնվում կաթանամթերքի շուկան, իհարկե, սա տեղական արտադրության է, սակայն սրա որոշ արտադրիչներ, բաղադրիչներ ներմուծվում են, բացի այդ ձմռանը կաթնամթերքի արտադրությունը նվազում է Հայաստանում, և այս պատճառով էլ կաթնամթերքը ևս թանկացել է: “Սա դեռևս վերջնական դիրքրոշում չէ, լայնածավալ դիտարկում ենք սկսել ու վերջնական դիրքորոշումը կներկայացնենք՛՛,-նկատեց նա:

ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ կաթնամթերքի գները տարբեր չափով են փոփոխվել, սակայն կան որոշ կաթնամթերքներ, որոնք չեն բարձրացրել: Շաբոյանի ծոսքով` բրինձն է չորս տոկոսով թանկացել, հնդկաձավարի գինը ևս, ինչի վրա ազդել են ձեռքբերման գները, որոնք մեծ չափով ավելացել են: Ըստ նրա՝ հնդկաձավարը ներմուծվում է ռուսական շուկայից, իսկ այնտեղ բերքը կրճատվել է քսան տոկոսով, գները բարձրացել են:

Միաժամանակ Շաբոյանը շեշտեց. ՛՛Կոնկրետ հաշվարկեր են իրականացնում՝ պարզելու համար փոքարժեքի ազդեցության կոնկրետ չափը: Թույլ չենք տալու, որ խոշոր ընկերությունները չարաշահումներ թույլ տան՛՛: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ