19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ուզում էինք դիմել նախագահին, բա՞յց….

Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի շենքի կառուցման համար, նախնական հաշվարկներով, անհրաժեշտ է մոտավոր հաշվարկներով  4 մլն դոլար: Համազգային դրամահավաքի արդյունքում  մայիսից մինչ հիմա՝ հավաքվել է 4000 դոլար:

Այսօր,   լրագրողների հետ հանդիպման ժամանակ թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը տեղեկացրեց, որ դրամահավաքը դեռ չի կարողանում մոտենալ ՛՛իր երազած արդյունքին», սակայն հույս ունեն, որ 2015-ին կկարողանան ավելի ակտիվորեն գործն առաջ տանել: Ըստ Մկրտչյանի` իրենք նախատեսում են, որ դրամահավաքի արդյունքում կունենան շուրջ 1 մլն դոլար, իսկ մնացած մասն արդեն պետությունը կհոգա: Սակայն ուշագրավ է, որ մշակույթի նախարարության` 2015թ. բյուջեով որևէ գումար նախատեսված չէ թատրոնի շենքի համար:  

Գործնականորեն շատերն են արձագանքում, միգուցե փոքր չափերով, բայց շատերն են մասնակցում դրամահավաքին, և կարող ենք ասել, որ այն իսկապես համազգային բնույթ է կրում:

՛՛Վերջին շրջանում ուզում էինք դիմել նախագահին, բայց իրադարձություններն այնպես դասավորվեցին, որ սահմանին իրավիճակը մի քիչ լարվեց, և մենք ուղղակի բարոյական իրավունք չունենք այս խառն իրավիճակում նրան այդ հարցով դիմել՛՛,- հավելեց Վարդան Մկրտչյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ