18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանի` ԵՏՄ-ին միանալը չի խանգարի ԱՄՆ-ի հետ Երեւանի հարաբերություններին. Փսակի

Հայաստանի` ԵՏՄ-ին միանալը չի խանգարի ԱՄՆ-ի հետ Երեւանի հարաբերություններին, ԱՄՆ-ը կշարունակի աշխատել Հայաստանի հետ` բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին, հայտնում է ТАСС գործակալությունը:

Նա նշել է, որ “բոլոր երկրներն իրավունք ունեն ինքնուրույն ընտրել իրենց տնտեսական ինտեգրման և զարգացման ուղին` իրենց շահերին համապատասխան”: Փսակին նշել է, որ ոչ մի երկիր իրավունք չունի որոշել մեկ այլ պետության քաղաքական կամ տնտեսական կողմնորոշումը:

“Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել Հայաստանի հետ` աջակցելով այդ երկրում ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև պահպանելով արձանագրված առաջընթացը, որը ձեռք է բերվել հայ-ամերիկյան համագործակցության շրջանակներում”,- ասել է Փսակին:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ