19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մառազմատիկ զառանցանք են այդ հայտարարությունները. Շարմազանովը՝ ՀԱԿ պատգամավորներին

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը զառանցանք է համարում ՀԱԿ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի ու Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները, թե ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու գործի հետևում նախագահ Սերժ Սարգսյանն է կանգնած: ՛՛Մառազմատիկ զառանցանք են այդ հայտարարությունները: Ինձ համար անհասկանալի են և անընդունելի ու նաև տարօրինակ, որ իրենց քաղաքական լուրջ գործիչներ համարողները նման հայտարարություններով են հանդես գալիս: Դա զառանցանք է՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

՛՛Ես էլ իմ կարծիքն եմ ասում. դա արվել է սադրանքի նպատակով, որպեսզի շիկացնեն մթնոլորտը: Իսկ ովքեր դրա վրա ուզում են քաղաքական միավորներ վաստակել, անշնորհակալ գործով են զբաղված: Կա ոստիկանություն, որն էլ իր գործառույթները կանի՛՛,-նկատեց նա:

ԱԺ փոխնախագահը հայտնեց, որ այսօր զանգահարել է Արամ Մանուկյանին, որպեսզի զրուցի նրա հետ, սակայն քանի որ վերջինս հիվանդանոցում քննության է եղել, զրուցել է որդու հետ և իր վրդովմունքը հայտնել ու դատապարտել կատարվածը. ”Բոլոր նրանք, ովքեր սլաքները ուզում են ուղղել իշխանությունների վրա, ընդամենը զբաղված են մառազմատիկ զառանցանքով”,-հավելեց Շարմազանովը: Վերջինս ՀԱԿ ներկայացուցիչներին հիշեցրեց, որ նման գործելաոճը ընդունված է եղել ՀՀՇ-ի կառավարման տարիներին` ծեծ,  խոսքի ազատության ոտնահարում, կուսակցությունների փակում և այլն: ”Այնպես որ թող չփորձեն իրենց արշինով չափել՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ