19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ծեծել են Հրազդանի ՀԱԿ պատասխանատուին /վիդեո/

Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը, ՝ դեկտեմբերի 12-ին, անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել:


Ինչպես նա պատմեց Henaran.am-ին, զնագահարեցին նրա բջջային հեռախոսհամարին՝ բաց համարով, խնդրեցին իջնել ներքեւ ու միանգամից հարձակվեցին: Նրա խոսքով, ծեծը կապված է իր քաղաքական գործունեության հետ:
“Իմ հալին ապրող մարդ եմ, գրախանութ ունեմ, բոլորը ինձ ճանաչում են”,-ասաց Աշոտ Փիլիպոսյանը՝ հրաժարվելով խոսել տեսախցիկի առաջ:

Ըստ ոստիկանության, դեկտեմբերի 12-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բակում ծեծի է ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը:
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության եւ Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում պարզվել է կասկածյալների ինքնությունը` Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչներ Պարգեւ եւ Ռոման Պողոսյաններ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ Պողոսյանները ներկայացել են ոստիկանության Հրազդանի բաժին եւ խոստովանել, որ Աշոտ Փիլիպոսյանի հետ իրենք են վիճաբանել միմյանց անձնական վիրավորանք հասցնելու պատճառով:
Կատարվում է քննություն:
Henaran.am-ի հետ զրույցում մանրամասները ներկայացնում է ՀԱԿ վարչության անդամ Արամ Բաղրամանյանը: Դիտեք տեսանյութը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ