Հաջողություն, դավայ. Առաքել Մովսիսյանը` լրագրողներին /վիդեո/
Այսօր Ազգային ժողովում լրագրողները ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանին խնդրեցին անդրադառնալ այն մեկնաբանություններին, թե իր վարորդն է ապտակել ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին: Մովսիսյանը հայտարարեց, որ ոչինչ չի ցանկանում ասել, կայքերից մեկին արդեն մեկնաբանություն տվել է: ”Գնացեք, էնտեղից արտագրեք”,-ասաց :
Լրագրողների պնդմանը հետեւեց պատգամավորի արձագանքը՝ ”հաջողություն, դավայ”, մտավ նիստերի դահլիճ:
Նշենք, Slaq.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալված Արշակ Սվազյանն իր վարորդն է եղել, Առաքել Մովսիսյանը դատապարտել է Արամ Մանուկյանի նկատմամբ իրականացված բռնությունը և նշել, որ ինքը արցախյան պատերազմի մասնակից է և շրջապատված է ազատամարտին մասնակցած մարդկանցով:
Առաքել Մովսիսյանը հավելել է, որ ցավ է ապրում, որ առանց ճշտելու իր անունը հոլովում են և վստահ է, որ ինչպես ոստիկանությունն արագ հայտնաբերեց ու ձերբարակալեց կասկածյալին, այնպես էլ արագ կբացահայտի, թե ով ով է: