10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ի՞նչ կարևոր հարցեր են քննարկել երկու վարչապետերը

Այսօր, կայացած մամլո ասուլիսի ժամանակ՝  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը անդրադարձավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության այցին՝ Վրաստան: Այվազյանի փոխանցմամբ այս բանակցություններում բավականին խոստումնալից ծրագրեր են մշակվել:

՛՛Վրաստանը մեզ համար միայն բարեկամական երկիր չի հանդիսանում, նա ավելի շատ ռազմավարական գործընկեր է:Դուք գիտեք, որ մեր ապրանքաշրջանառության 60-70 տոկոսը իրականացվում է Վրաստանի միջոցով: Ինքը հանդիսանում է տրանզիտային երկիր՛՛,-ասաց Այվազյանը:

Այվազյանը տեղեկացրեց, որ քննարկված առաջիկա ծրագրերում շատ կարևոր կլինի նոր կամրջի շինարարությունը, ճանապրհային փոխադրումների հետ կապված հարցեր.՛՛Կան նաև գաղտնի թեմաներ, որ չէի ուզենա հենց հիմիկվանից բացել: Կասեմ միայն, որ շատ կարևոր հարցի շուրջ է՝ այսքանը միայն կարող եմ ասել՛՛,-նշեց Այվազյանը:

՛՛Հայաստանի հանրապետությունը իր պայմաններից մեկը նաև դրել է, որ Վրաստանի հետ ազատ առևտրի պայմանը պահպանվի: Ինչ ռեժիմով, որ նախկինում գործել է Վրաստանի հետ՝ նույն ռեժիմով այսօր պահպանվելու է, մեր ապրանքները առանց մաքսատուրքերի, այսինքն զրոյական մաքսատուրքով գնալու են Վրաստան և վրացական ապրանքը առանց մաքսատուրքի ներմուծվելու է Հայաստան՛՛,-ասաց Այվազյանը

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ