14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հասույթը` առողջական խնդիրներ ունեցող երեխաներին

“Երգիչների միջազգային ասոցիացիա” հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ դեկտեմբերի 17-ին տեղի կունենա ՛՛Մենք երեխաների կողքին՛՛ բարեգործական համերգ:

ՀԿ նախագահ Նվարդ Հովակիմյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ իրենց նպատակն է հանրությանը ներկայացնել շնորհալի երգիչների արվեստը:

“Նրանցից շատերն այս ասպարեզում ճանաչում են ձեռք բերել, միջազգային մրցույթների են մասնակցել, սակայն հովանավոր չունենալով` չեն կարողանում առաջ գնալ”,- ասաց նա:

ՀԿ անդամ Արմեն Հովհաննիսյանն էլ, խոսելով առաջիկա համերգից, նշեց, որ իրենք որոշեցին բեմահարթակ տրամադրել լավ երգիչ-երգչուհիների, ովքեր հնարավորություն չունեն հաճախ ելույթ ունենալ.

“Եւ այս գործունեությունը որոշեցինք համադրել բարեգործության հետ: Համերգի հասույթ կտրամադրվի առողջական խնդիրներ ունեցող երեխաներին”,- ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ