Ռուսաստանի վրա ճնշումների փորձերն անհեռանկարային են. Լավրով
Հռոմում տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը, որը 3 ժամ է տեւել, հայտնում է РИА Новости-ն:
Հանդիպման առանցքային թեման եղել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, Լավրովը նշել է, որ Ուկրաինայի հարցն անհապաղ եւ խաղաղ լուծում է պահանջում:
ՌԴ արտգործնախարարը նշել է նաեւ, որ երկկողմ հարաբերությունները կարող են զարգանալ միայն հավասար պայմաններում, իսկ Ռուսաստանի վրա ճնշումների փորձերն անհեռանկարային են:
Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են նաեւ Սիրիայի հարցը: Այս հանդիպումը այս տարվա ընթացքում արդեն 17-րդն է: Լավրովն ու Քերրին հանդիպումից հետո մամուլի ասուլիս չեն ունեցել եւ լրագրողների հարցերին չեն պատասխանել: