04 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ղազախստանի խորհրդարանն ընդունել է Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու մասին օրենքը

Այսօր Ղազախստանի խորհրդարանի սենատը  ընդունել է “Հայաստանի հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության մասին Համաձայնագրին միանալու մասին Համաձայնագրի վավերացման մասին” օրենքը, գրում է ТАСС գործակալությունը: Փաստաթուղթը ուղղվել է նախագահ Նազարբաեւի ստորագրմանը, որից հետո ուժի մեջ կմտնի: Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ:

ԱՄՆ Պետդեպ-ը` Հայաստանի վրա պատժամիջոցների ազդեցության մասին /վիդեո/

“Ամերիկայի ձայն”-ի ներկայացուցիչը լրագրողների հետ հանդիպմանը ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակիին հարց է ուղղել այն մասին, թե ինչ է անում ԱՄՆ-ը, որպեսզի օգնի այն պետություններին, որոնց վրա ազդում են Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները: Փսակին պատասխանել է, որ Ռուսաստանի ներկա դրությունը բացառապես միայն պատժամիջոցներով չի առնչվում, դրա վրա այլ գործոններ են ազդում` նավթի գների անկումը, […]

Դոլարի առքը՝ 450 դրամ

Դեկտեմբերի 19-ի ժամը 11:31-ի դրությամբ, ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն, ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 478դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 480դրամ: Ըստ rate.am կայքի՝ դոլարի առքը 450 դրամով կատարվում է հետեւյալ բանկերում` “Արցախբանկ”, “Անելիք”, “ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ”, “Բիբլոս Արմենիա”, “Առեքսիմբանկ- Գազպրոմ”, “Զարգացման հայկական բանկ”, “Ինեկոբանկ”, “ՊրոԿրեդիտ”, “Հայէկոնոմբանկ”, “Կոնվերս”: Ամենաբարձր առքը “Յունիբանկում” է՝ 478 […]

Freedom House-ը կոչ է անում ԵՄ-ին սառեցնել Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացը

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության եվրասիական հարցերով փորձագետը կոչ է արել Եվրամիությանը սառեցնել Թուրքիայի անդամկցության բանակցային գործընթացը, գրում է Ermenihaber.am-ը:  Ըստ նրա` Թուրքիային եվրոպական ընտանիքից անժամկետ հեռու պահելու ժամանակն է եկել: ԵՄ-ին կոչով դիմող հոդվածը «Թուրքիայի եվրոպական վերջը» վերտառությամբ տեղադրված է «Fredoom House»-ի ինտերնետային կայքի բլոգ բաժնում: Հոդվածում հիշեցվում է 2013-ի Թուրքիայում ծագած կոռուպցիոն սկանդալի […]

Չի լինելու

Երեկ Երեւանի քաղաքապետարան էին հրավիրվել մայրաքաղաքում գործող ավտոբուսային եւ երթուղային տաքսիների սեփականատերերը՝ քննարկելու ուղեվարձի թանկացման հարցը: Հիշեցնենք, դեկտեմբերի 18-ին գործադուլ էին հայտարարել վարորդները՝ բողոքելով գազի թանկացումից եւ ուղեվարձի անհամաչափությունից: Մեր տեղեկություններով`գծատերերին փոխանցվել է նախագահ Սերժ Սարգսյանի հորդորը՝ մինչեւ փետրվարի 1-ը ոչ մի թանկացում չի լինելու: Ուղեվարձի հարցը կքննարկվի հունվարից հետո: Ի դեպ, գազալցակայաններում արդեն գազն […]

Հետապնդել են Ժիրայր Սեֆիլյանի կնոջը

Դեկտեմբերի 18-ին, ժամը 16:30-17:00-ի ժամանակհատվածում ՎԱԶ 2106 մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենայով չորս անծանոթ տղամարդիկ հետապնդել են Ժիրայր Սէֆիլյանի տիկնոջը՝ Նանոր Սեֆիլյան-Բարսեղյանին եւ նրանց մանկահասակ երեխային: Հետապնդողների ավտոմեքենայի կողապակիները մգեցված են եղել, իսկ դիմապակին՝ թափացինկ: Նանոր Սէֆիլյան-Բարսեղյանը երեխայի հետ միասին իր անձնական օգտագործման ավտոմեքենայով ուղեւորվել է Մերգելյան ինստիտուտի մոտակայքից դեպի Զեյթուն թաղամասում գտնվող իրենց բնակարան: Տուն […]

Յուրաքանչյուրը պետք է իր հողում ապրի

՛՛Միգրացիա և զարգացում՛՛.ծրագիր, որը օգնում  է վերադարձած միգրանտներին վերահաստատվել հայրենիքում: Գաղտնիք չէ, որ Հայաստանում 1990-ականներից սկսած տարեցտարի մեծանում է արտագաղթողների թիվը: Այս երևույթի պատճառները տարբեր են, հիմնականը՝ երկրի սոցիալական վիճակը,չարդարացված սպասելիքները և անտեղյակությունը՝ արտերկրում ապագա կերտելու դժվարությունների վերաբերյալ:  Ընդունված է մտածել, որ արտերկրում, հատկապես եվրոպական երկրներում ու ԱՄՆ-ում ապրելը շատ ավելի հեշտ է ու անհոգ: […]

Սրանք էլ են ռեժիմի մաս /վիդեո/

՛՛Խնդիրներ միշտ էլ եղել են, ուղղակի վերջին օրերին այս հարցը ավելի սրացել ակտուալ է դարձել, երբ որ մարդիկ իրենց կաշվի վրա արդեն ուղղակի, ավելի կոպիտ ձևերով զգացին՝ այս պետության հանցավորության աստճանը՛՛,-մեզ հետ զրույցում ասաց ՛՛Նախախորհրդարան՛՛ նախաձեռնության անդամ, ՛՛Իրավունք և աջակցություն՛՛ ՀԿ ղեկավար Գագիկ Սարուխանյանը: Սարուխանյանը անդրադարձավ ներքաղաքական անցուդարձին, մասնավորապես ոչ իշխանական Եռյակին: ՛՛Ասում եք՝ եռյակ, […]

Թերաֆլյուն արգելվել է

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի “դ” ենթակետը,  գրանցման հավաստագրի իրավատիրոջ գրությունը,  ՀՀ ԱՆ “Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն” ՓԲԸ-ի 2014 թվականի դեկտեմբերի  11-ի թիվ 0101143514  գրությունը,  ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 2999-Ա հրամանով դադարեցվել է Ֆրանսիայի, […]

Երեւանի արտաքինի մասին

Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ներկայացրել է առողջապահության, առեւտրի եւ սպասարկումների, տեխնոլոգիաների, արտաքին ձեւավորման եւ գովազդի ոլորտներում Երեւանի քաղաքապետարանի 2014 թվականի տարեկան ամփոփ արդյունքները: Ըստ այդմ, առողջապահական ծրագրերի իրականացման համար 2014թ. համայնքային բյուջեից հատկացվել է շուրջ 146 միլիոն դրամ, որը 50 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Պետպատվերի շրջանակում վիրահատվել է 13465 քաղաքացի: Քաղաքապետի տեղակալը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի