19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե Ռուզան Մուրադյանի տեղը լիներ Անահիտ Բախշյանը

Ազգային ժողովի  ՀՀԿ խմբակցության  պատգամավոր, թիվ 43 ավագ դպրոցի նախկին տնօրեն Ռուզաննա Մուրադյանին պատկանող “Իրավաբանական անձանց միություն” ՀԿ-ին 20 մլն դրամ տրամադրելու որոշման հետ կապված աժիոտաժը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը արհեստական է համարում:

Նախարարի խոսքով, մինչեւ պատգամավոր դառնալը, որպես դպրոցի տնօրեն ընդգրկված էր կրթական բարեփոխումների ծրագրում:

  

Աշոտյանը պարզաբանեց,  որ համագործակցությունն ընթանում է ոչ թե պատգամավորի հետ, այլ այն իրավաբանական անձանց միությունների հետ, որոնք պետական կառույց են, որտեղ ինքն անձամբ սխալ մեկնաբանություններ է նկատում:

“Իրավաբանական անձանց միությունը կազմված է ՊՈԱԿ-ներից: Այդ կառույցը ստեղծվել է Համաշխարհային բանկի դեռ նախորդ վարկային ծրագրի գործունեությունից։ Այդ կառույցին ժամանակին ավելի լուրջ գումարներ են տրվել, իրականացվել է լուրջ աշխատանք: Այս տարի, որպեսզի պետությունն այդ ծրագրի շարունակականությունը պահի եւ չասի հանկարծ հասարակությունը, որ գիտեք՝ վարկը պրծավ, կառույցը պահեցիք, իզուր էդքան փող ծախսեցիք, իզուր վերապատրաստվեցիք, իզուր արեցինք այս ամենը, պետությունը վարկային գծի մարումից հետո լավագույն ծրագրին շարունակականություն է տալիս”,-ասաց նա:

Ի  դեպ վերջում Արմեն Աշոտյանը հորդորեց քաղաքական որեւէ  աստառ  չփնտրել: “ Եթե այդ ՀԿ-ի տնօրենը լիներ տիկին Անահիտ Բախշյանը, մեկ է, այդ գործը լինելու էր”,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ