08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Գողականների թեման Ստյոպա Սաֆարյանին ՛՛շոկի՛՛ մեջ է գցել

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը facebook-ի իր հանրագրում գրել է.

՛՛Ժամեր առաջ կատարելապես շոկի մեջ էի, երբ հայտնաբերեցի, որ Արմնյուզ հեռուստաընկերության “Երեւանն է խոսում” թոք-շոու թեման օրենքով գողերն են… Պարզվեց, հրավիրել են ինչ-որ տիկնոջ, որը պատմում էր, թե ինչպես է ժամանակին հանդիպել Սվո Ռաֆին, Յապոնչիկին, Հարութիկին ու չգիտեմ էլ ու՞մ… ինչ նվերներ է ստացել նրանցի՞ց, ինչ պատվոգրեր է ստացել գողերի հոգեբանությունն ուսումնասիրելու համա՞ր: Ցնցված էի հաղորդման շեշտադրումներից… գողերն էլ մարդ են, հասարակական կյանքում գողական աշխարհը պարտադիր ու անխուսափելի է, բա գիտե՞ք` որոշ օրենքով գողեր ինչեր են արել Հայաստանի ու Արցախի համար….Ու ծափեր, ծափեր ամեն մի մտքի գոհարից հետո: Այս մի հաղորդման հետ չեմ կարող հաշտվել երբեք… Սա ուղղակի գողական կյանքի քարոզ էր.. Սա վերջերս Հայաստանում գողերի անթաքույց հավաքի լեգիտիմացում էր, պատկան մարմնների անգործության արդարացում էր…. Ով էր այդ տիկինն ու մյուսները, որ դրանց եթեր էիք կանչե՞լ, ովքեր էին մյուսները, որ թեմայով խոսում էին ու ձեռքի հետ էլ գովում թե գողական կյանքը, թե դրա հոգեբանությանը ծանոթացող տիկնոջ վարքագիծը՞…. Շատ անսպասելի էր Արմնյուզի անձնակազմից….
Հ.Գ.
Հայհոյանքներ ու վիրավորանքներ չգրել…՛՛,-գրել է Սաֆարյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ