09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Է՛ս ինչ մարդիկ եք, տո՛. ցնցող իրականություն /վիդեո/

Չցանկանալով վիրավորել պարկեշտ ու հաճախ նաև համբերատար վարորդներին, նշեմ որ կա վարորդների մի կատեգորիա, որոնք պարզապես սղոցում են խեղճ ուղևորների նյարդերը: Օրվա ողջ ծանրությունը իր մեջ կուտակած հայ մարդուն, շատ հաճախ բաժին է հասնում, բավական չէ  լեփ-լեցուն երթուղային, դրան էլ գումարվում է ցինիկ ու շաղակրատ վարորդի պահվածքը:

Նմանօրինակ մի միջադեպի հանդիպեցի օրերս: Խանջյան փողոցից բարձրացա Դավթաշեն թաղամաս գնացող երթուղայինը ու վարկյաններ անց հասկացա, որ վարորդը մեղմ ասած տարօրինակ է: Ամբողջ 40 րոպե  (քանի որ  ճանապարհին խցանումներ եղան) մոտ 50 տարեկան տղամարդը զանգահարում էր տարբեր մարդկանց ու անձնական հարցեր տալիս:

Երևույթը բնականաբար զայրացրեց ուղևորներին, մանավանդ ոտքի վրա մի կերպ կանգնած տարեց տղամարդը այլևս չէր կարողանումում  համբերել:

Իսկ, երբ արդեն Դավթաշենում նույն տարեց տղամարդը խնդրեց կանգնել ՛՛Երևան Սիթի՛՛ սուպերմարկետի մոտ՝ հեռախոսազրույցից մի պահ շեղված վարորդը բղավեց.՛՛Է՛ս ինչ մարդիկ եք, տո՛, ալարում ե՞ք երկու ոտ քայլեք, չեմ կանգնելու ընդեղ կանգառ չի՛՛:

Հավելեմ, որ այս երևույթը եզակի չէ մեր  իրականության մեջ: Հորդորում եմ այսպես կոչված գծատերերին՝ վարորդ ընդունելիս հաշվի առնել նաև մարդկային ու բարոյական որոշ չափանիշներ: Թէ՛ չէ խեղճ ժողովուրդ, արի ու այսքանից հետո դիմացիր….

Հ.Գ Նույն երթուղայինում կախված էր հեռախոսազրույցները արգելող գրություն:

Դիտեք նաև տեսանյութը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ