19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Որ ՛՛օրենքով գողերն՛՛ էին եկել Հայաստան ու ինչ են քննարկել /վիդեո/

Քրեագետ Սերգեյ Գալոյանը ոչ մի տարօրինակ բան չի գտնում նրա մեջ, որ ՛՛օրենքով գողերի՛՛ վերջին հավաքը, որ բավական մեծ աղմուկ առաջացրեց տոնական օրերին, կայացել է Հայաստանում: ՛՛Այս երկիրը փակ երկիր չէ, այստեղ կարող է գալ ցանկացած մարդ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:  Քրեագետը թվարկեց նրանց անուններով, ովքեր եղել են այստեղ: 

Ի դեպ, Սերգեյ Գալոյանը շեշտեց, որ օրակարգում եղել է այն հարցը, որ 2008 թվականից մինչև հիմա մոտ 250 ՛՛օրենքով գող՛՛ է կարգվել, և նրանց կարգավիճակն է փոխվել: Նա նշեց, որ հավաքի մասնակիցներից շատերը դեռ Հայաստանում են: 

Հիշեցնենք, որ մամուլում տարածվեցին տեղեկություններ, որ նման հավաք է կայացել Հայաստանում: Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պարզաբանել էր. ՛՛Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին հազարավոր մարդիկ են այցելում Հայաստան, որը բաց երկիր է, և որտեղ օրենսդրորեն պաշտպանված է մարդու ազատ տեղաշարժի իրավունքը: Եվ եթե Հայաստանի հյուրը հետախուզման մեջ չէ կամ քրեորեն հետապնդելի արարք չի կատարել արդեն մեր երկրում, օգտվում է օրենսդրությամբ նախատեսված իր բոլոր իրավունքներից՛՛:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ