06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Գասպարին նորից պառկեց. թեժ իրավիճակ դատարանում

Հայկ Կյուրեղյանի գործով դատավարությունը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում որոշ ժամանակով՝ դադարեցվեց:

Պատճառը՝ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին էր, որը  հենց դատական նիստի սկզբում պառկեց դահլիճում: Մինչ պառկելը՝ նա որպես ոչ հարգանքի նշան, դատավորի նիստերի դահլիճ մտնելիս չկանգնեց եւ ասաց՝ ՛՛դուք ի՞նչ դատարան եք, իշխանությունների կամակատարն եք՛՛:

Դատավորի հրահանգով կարգադրիչները Վարդգես Գասպարիին դուրս բերեցին դահլիճից պառկած վիճակում: Պարոն Գասպարին որպես բողոքի նշան պառկեց նաեւ դատարանի միջանցքում: Դատական նիստը այդ ընթացքում ընդմիջվել էր եւ նիստի այլ մասնակիցներ սկսեցին կարճատեւ բողոքի ակցիա անցկացնել հենց դատարանի միջանցքում:

 Նրանք հիշեցին նախօրեին Գյումրիում տեղի ունեցած սպանությունը ու Գասպարիին դուրս բերած կարգադրիչներին դիմելով ասացին, որ վաղն էլ իրենց թոռներին ու երեխաներին են գնդակահարելու, քանի դեռ մեր իշխանությունները Ռուսաստանի կամակատարներն են:

Նրանք դժգոհում էին, որ Հայաստանը անվտանգ երկիր չէ:

Դատական նիստը, սակայն այս անգամ էլ հետաձգվեց:

Նշենք, որ մեղադրյալ Հայկ Կյուրեղյանը այսօր նիստին չէր մասնակցում: Նա նախորդ նիստին դահլիճց հեռացվել էր դատարանին չհարգելու պատճառով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ