25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարգարիտան կա ու կլինի Վահեի կողքին

Դեկտեմբերի 10-ին ամբողջ աշխարհը նշում է Մարդու իրավունքների պաշտպանության օրը։ Իրենց ոտնահարված իրավունքների համար վաղը ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա կիրականացնենք քաղաքական հայացքների համար դատապարտվածների ընտանիքները: Մեզ հետ զրույցում ՛՛Շանթ և ընկերներ՛՛ գործով 7 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Մկրտչյանի կինը՝ Մարգարիտա Ստեփանյանը նշեց. ՛՛ Վաղը առավոտից մենք կլինենք ԱԺ-ի մոտ, ուզում ենք որ պատգամավորները տեսնեն մեզ ու […]

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները (բացի Շիշկերտ տանող ավտոճանապարհից, որը փակ է փլուզմանհետևանքով) […]

Հանրային մոբիլիզացիայի կոչ /վիդեո/

՛՛Ընդդիմությանը վստահելը ավելի շատ կրոնական խնդիր է, որովհետև, եթե հավատում ես ընդդիմությանը կամ վստահում ես ընդդիմությանը՝ այդպես անվերապահ հավատում և վստահում են միայն բարձրյալին, այն պարագայում, որ դու իրոք հավատացյալ ես…՛՛,-մեզ հետ զրույցում նշեց “Ազատ դեմոկրատներ՛՛ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Սեդրակյանի փոխանցմամբ` ընդդիմության քայլերը պետք է ունենան քաղաքական հիմք, փաստարկված “ճանապարհային քարտեզ” և համակարգափոխության թեզեր, […]

ԵԽ գլխավոր քարտուղարը Ադրբեջանից պահանջել

՛՛Նման անհրաժեշտություն չկար: Դա վատ ուղերձ է Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանն ու միջազգային հանրությանը: Դա վկայում է այն մասին, թե որքան ծանր վիճակում են գտնվում անկախ լրատվամիջոցներն ու երկրի քաղաքացիական հասարակությունը, և հակասում է այն միջազգային պարտավորություններին, որոնք ստանձնել է Ադրբեջանը»,-ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը՝ գրում է contact.az կայքը: Յագլանդը մտահոգություն է հայտնել Իսմայիլովային […]

Ջուր չի լինելու

 ”Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրատարի վթարի պատճառով, ս.թ. դեկտեմբերի 9-ին ժամը 12.00-ից մինչև դեկտեմբերի 10-ը ժամը 18.00-ն դադարեցվել է Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդի ամառանոցային թաղամասի և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների ջրամատակարարումը:           Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ծավ-Շիշկերտ ավտոճանապարհին աշխատանքներ են տարվում երթևեկությունը վերականգնելու համար

ՀՀ Սյունիքի մարզի Ծավ և Շիշկերտ գյուղերն իրար կապող միջպետական Մ17 ճանապարհից դեպի Շիշկերտ տանող ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում  դեկտեմբերի 6-ին տեղի էր ունեցել խոշոր փլուզում:  700 խմ  ծավալով ժայռաբեկորները երկկողմանի փակել են հանրապետական նշանակության ավտոճանապարհը: Դեպքից անմիջապես հետո վթարված հատվածում էին Կապանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները: Տեղի ունեցածի մասին նրանք տեղեկացրել են համապատասխան կառույցների ներկայացուցիչներին: Նման […]

Չսահմանված վայրերում աղբ թափողների նկատմամբ օրենքը կիրառվելու է ամբողջ խստությամբ

  Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը խորհրդակցություն է հրավիրել Կենտրոն վարչական շրջանի համատիրության նախագահների, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, ինչպես նաև առևտրի և սպասարկումների վարչությունների և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ու համապատասխան բաժինների բոլոր աշխատակիցների, Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման օպերատիվ շտաբի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության, աղբահանության և սանմաքրման նոր օպերատորի՝ «Սանիթեք» ընկերության […]

Աբովյանի քաղաքապետը ՛՛ուզում ա Տարոնին անցնի՛՛. օրվա կադր

Աբովյանի քաղաքապետ, ԲՀԿ-ական Կարո Գուլոյանը Ամանորից շատ առաջ շնորհավորական վահանակներ է տեղադրել:  Գուցե Երեւանի օրինակով է շարժվում. Հանրապետության հրապարակում նոր-նոր գլխավոր տոնածառն են տեղադրում : Ինչու է շտապել քաղաքապետը, մեր հարցին աբովյանցիներից մեկը կես-կատակ պատասխանեց՝ ՛՛ուզում ա Տարոնին անցնի՛՛: 

Հովիկ Աբրահամյանը նեղացած է

Քիչ առաջ ավարտվեց ՛՛Նաիրիտ՛՛  գործարանի աշխատակիցների և վարչապետի հանդիպումը։ Աշխատակիցների փոխանցմամբ՝ վարչապետը խոստացել է, որ մինչև դեկտեմբերի  15-ը նրանք  կստանան իրենց մեկ  ամսվա աշխատավարձը, որից հետո կմտածեն հաջորդ մեկ ամսվա աշխատավարձը վճարելու մասին։ ՛՛Վարչապետը տեղեկացրեց, որ ինքը մի քանի ամսվա ընթացքում փորձել է մանրամասն  ուսումնասիրել ստեղծված իրավիճակը, բայց մի շարք խնդիրների դեռևս ծանոթ չէ: Այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի