06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Մեզ սվիններով ու սուլոցներով էին դիմավորում. Անահիտ Բախշյան

Երևանի քաղաքապետարանի ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ավագանու գործունեության համար 2014 թվականը եղել է շատ բուռն տարի: ՛՛Եթե 2013-ին մեր գործունությունը իրականացրել ենք կես տարվա ընթացքում, ապա այս տարի ամբողջ տարին ենք օգտագործել, այս առումով գործունեությունը արդյունավետ է: Ավագանու ինստիտուտը կայանում է՛՛,-նկատեց նա: Թամար Պողոսյանը շեշտեց, որ անցած տարում իրենք հիմնականում կատարել են նախընտրական ծրագրում մատնանշված անելիքները: 

՛՛Հայաստանի հանրապետական կուսակցություն՛՛ խմբակցության անդամՆատալիա Լափաուրին հավելեց, որ իրենք ևս ձեռնամուխ են եղել քաղաքացիների մի շարք խնդիրների լուծմանը:

՛՛2013 թվականի համեմատ 2014–ի Երևանի քաղաքապետարանի բյուջեն աճ է արաձանագրել 4 տոկոսով: Այդ 4 տոկոսի ավելացումը գնահատում ենք՝ որպես ձեռքբերում, որովհետև ոչ բոլոր համայնքներում է հնարավոր արձանագրել բյուջեի աճ՛՛,-ասաց նա:

Արձագանքելով դիտարկմանը, թե քաղաքապետարանը բավական շատ գումար է հատկացնում օտարերկրյա չվերթների վրա՝ նա ասաց. ՛՛Այդ այցելությունների արդյունքում ձևավորվել են հարաբերություներ, որոնցով ծրագրեր են իրականացվել, ու դրանք արդեն կարելի է վերածել ֆինանսականի՛՛: Ըստ նրա՝ նման կերպ լուծվել են քաղաքի լուսավորությունն ու աղբահանությունը:

՛՛Բարև Երևան՛՛ խմբակցության դաշինքի ղեկավար Անահիտ Բախշյանը շեշտեց, որ իրենք միակ ընդդիմադիր քաղաքական ուժն են  ավագանու կազմում, և եթե առաջին տարին իրենց բավական սվիններով ու սուլոցներով էին դիմավորում, 2014-ին այդ վերաբերմունքն ավելի հանդուրժող է դարձել: Բախշյանը ավագանու, քաղաքապետի հետ համագործակցության որպես վառ օրինակ բերեց Երևանի կենտրոնի թիվ մեկ մանկապարտեզը, որը տարիներ շարունակ փակ էր, իսկ այս տարի կվերանորոգվի ու կբացվի:  ”Մեր քաղաքը” նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանն ընդգծեց. ՛՛Մեր դիտարկումներով ավագանու աշխատանքների մեջ բավականին մեծ բացթողումներ կան և բազմաթիվ անգամ դրանց մասին բարձրաձայնելը վերածվել է քաշքշուկի ոստիկանությնա հետ, օրինակ՝ Աֆրիկյանների շենքի դեպքը՛՛:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ