26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եղանակը կցրտի եւ միանգամից կտաքանա

Մարտի 3-ին առանձին շրջաններում, 4-5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին` հարավ-արևմտյան 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 3-5-ին կնվազի 5-6, 6-ի գիշերը` ևս 2-3 աստիճանով, իսկ 6-7-ին կբարձրանա 6-7 աստիճանով: 

«Չպետք է սպասենք, թե երբ Օբաման «Ցեղասպանություն» բառը կարտասանի»

ԱՄՆ-ի Հարավային Դակոտան օրերս Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձև ընդունեց` դառնալով ԱՄՆ 43-րդ նահանգը, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Սա բարոյական հաղթանակ է, որը սակայն, Ցեղասպանության միջազգային ճանաչման առումով արդյունք չի տա: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը: Նա նշեց, որ շատերը […]

«Խայտառակ բան է»

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր Ազգային ժողովում «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ շատ պատգամավորների առաջարկներ ընդունվել են: «Շատ առաջարկներ կան, որ երկար ժամանակ հնչեցվում էին, ընդունվել են, և այս առումով երբ ենք սա անում. ցույցեր արվեց, բողոքի ակցիաներ արվեցին, հետո բերեցին, հետաձգեցին, հնարավո՞ր չէր այս փոփոխություններն […]

Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանի վրա նռան հյութ են լցրել. մեղադրում է հայերին /վիդեո/

Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլին հարձակման է ենթարկվել: Դեպքը տեղի է ունեցել Փարիզի Դեկարտ համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, որտեղ դեսպանը մասնակցում էր «Աշխարհիկությունը Թուրքիայում և Ֆրանսիայում» խորագրով գիտաժողովին, հայտնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Դեսպանի ելույթի ժամանակ մի երիտասարդ մոտեցել է և Աքիլի վրա նռան հյութ է լցրել: Ըստ «Յենիչաղ գազեթեսի» լրատվական կայքի՝ ոստիկանության կողմից ձերբակալված երիտասարդը […]

Մոսկվայի կենտրոնում հայ գործարար է սպանվել /վիդեո/

Մոսկվայի կենտրոնում` Տվերսկայա փողոցի վրա, նախօրեին ազգությամբ հայ գործարար է սպանվել: Ինչպես պարզել է LifeNews-ը, Մաքսիմ Միրզոյանցի վրա հարձակվել ու դանակահարել է նրա հին ծանոթը, ով հոգեկան հիվանդ է: Գործարարը տեղում մահացել է: Ինչպես ավելի ուշ պարզվել է, Միրզոյանցը Տվերսկայայի վրա գտնվող հագուստի խանութներից մեկի սեփականատերն էր, խանութի մոտակայքում էլ տեղի է ունեցել սպանությունը: Լրատվամիջոցներին […]

Այս գերբը գազանանոցի համար է` 7-8 հատ գազան կա մեջը. քանդակագործ

Քանդակագործ  Ֆերդինանդ Առաքելյանը արդեն 20 տարի պայքարում է, որ փոխվի ազգային գերբը: Այսօր այդ մասին նա խոսեց «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ: «Լավը չի գերբը, դա արվել է  1920  թվականին մեկ օրվա ընթացքում, Թամանյանի ու Կոջոյանի մասնակցությամբ: Դաշնակցականները հավանաբար իրենց ազդեցությունն են ունեցել այս գերբի վրա: Ես կողմ եմ փոխելուն, քանի որ այս գերբին […]

Դինքի սպանությունը կազմակերպված գործ է. Էրդողանը փոխել է կարծիքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով անցյալ տարվա հուլիսին հայտարարել էր, որ Հրանտ Դինքի սպանությունը կազմակերպության գործ չէ, այլ անհատական, նախօրեին հայտարարել է, որ սպանությունը կանխամտածված է եղել`ակնարկելով գյուլենական համայնքին, գրում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` T24-ին հղումով: 2014-ի հուլիսին Թուրքիայի ԶՈՒ նախկին շտաբի պետ Իլքեր Բաշբուղն ասել էր, որ եթե Դինքի սպանությունը բացահայտվի, ապա «զուգահեռ […]

Նախկին ոստիկանապետի բիզնեսից էլ բան չի մնացել.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Ոստիկանության Երևանի վարչության նախկին պետ Ներսես Նազարյանի ընտանիքի բիզնեսների հետ տեղի ունեցածն ամենադիպուկ կերպով բնորոշում է Հայաստանում առկա տնտեսական հարաբերությունների էությունը: Փաստորեն, այն տարիներին, երբ Նազարյանը զբաղեցնում էր ոստիկանության Երևանի վարչության պետի պաշտոնը, նրա ընտանիքի բիզնեսները ծաղկում և զարգանում էին: Ի թիվս այլ բիզնեսների՝ մեկը մյուսի ետևից մայրաքաղաքում բացվում էին Նազարյաններին […]

Դաշնակցական երիտասարդի առեղծվածային սպանության մասին.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. 2015թ. հունվարի 19-ին` կեսգիշերին մոտ, Երևանի Աբելյան փողոցում սպանություն էր եղել: Կրծքավանդակի, թիկունքի և դեմքի շրջանում ստացած դանակի հարվածներից մահացել էր ՀՅԴ Աջափնյակի կոմիտեի անդամ, Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 27-ամյա Վազգեն Դալլաքյանը: Դեպքի հաջորդ օրը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժին էր մեղայականով ներկայացել 27-ամյա Գագիկ Աբրահամյանը: Փաստի առթիվ հարուցված քրեական […]

ՀՀԿ-ն փոխել է հեռուստաընկերության անունը.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Հանրապետական կուսակցության հեռուստաալիքը, դեռ եթեր դուրս չեկած, անվանափոխվել է: Շաբաթվա վերջին հաղորդումների ցանկի, աշխատակիցների օրակարգի եւ այլ հարցերի հստակեցման հետ մեկտեղ քննարկման է դրվել հեռուստաընկերության անվանումը եւ որոշում է կայացվել այն անվանել ոչ թե «Հայք», այլ՝ «Արարատ»: Մեր տեղեկություններով, հեռուստաընկերությունը եթերում կլինի մարտի 15-ից, իսկ աշխատակիցները մարտի 2-ից արդեն աշխատանքի են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի