15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որ չկրկնվի մարտի 1-ը. պահանջում են արտահերթ ընտրություններ

՛՛Ժողովրդավարական Հայրենիք՛՛ կուսակցությունը  փետրվարի  16-ի  քաղաքական խորհրդի նիստում,  քննարկելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական զարգացումները, ներկա աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում և  հայ-ադրբեջանական  սահմանում  օրեցօր աճող  լարվածությունը,  իր մտահոգությունն է արտահայտում  և  անթույլատրելի է համարում  վարչախմբի վերարտադրության  նպատակով  նախաձեռնած  ՛՛առճակատումը՛՛ , որը  մեծ  հավանականություն ունի  կրկնելու նոր մարտի մեկ` բազմապատիկ ավելի զոհերով: Հաշվի առնելով վերոշարադրյալը` ՛՛Ժողովրդավարական Հայրենիք՛՛ կուսակցությունը  դիմում […]

Գործ են տալիս

“5-6 ամիս առաջ սկսել ենք պայքար Հայաստանում գործող քայքայիչ աղանդների, մասնավորապես` “Եհովայի վկաների” դեմ: “Եհովայի վկաները” չեն ընդունում պետական դրոշը, օրհներգը և այն ամենը, ինչ վերաբերվում է հայոց պետականությանը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Ազգային արժեքների պահպանման ճակատ” հասարակական կազմակերպության նախագահ Սևան Աղաջանյանը: Նա նշեց. “Վերջերս էլ զրուցել ենք “Եհովայի վկաների” ներկայացուցիչներից Արմեն Հակոբյանի հետ, ով […]

Ո՞ւմ էր ձեռնտու ապրիլի 24-ից առաջ նման իրավիճակը /վիդեո/

Ում էր ձեռնտու ապրիլի 24-ից առաջ ներքաղաքական նման իրավիճակը հարցադրումը երկար մտորելու տեղիք չի տալիս: Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի դիտարկմամբ` ապրիլի 24-ից առաջ բոլորս էլ մաքրվելու կարիք ունենք, մանավանդ, որ երկրի նախագահը մի քանի անգամ կրկնեց, որ Ծառուկյանի հարցում ինքն է մեղավոր: Մանրամասները՝ տեսանյութում:

Եթերում բռնաբարության մասին սյուժեի ընթացքում նախագահին են ցուցադրել /վիդեո/

ԱՄՆ-ի Fox 5 հեռուստաընկերությունը ուղիղ եթերում սխալմամբ սեռական ոտնձգության համար կասկածվող անձի լուսանկարի փոխարեն ցուցադրել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի լուսանկարը, հայտնում է Ria.ru-ն: Հաղորդավարը ընթերցել է լուրը, որ Սան Դիեգոյի պետական համալսարանում տեղի ունեցած  սեռական ոտնձգության միակ կասկածյալին մեղադրանք չի առաջադրվելու, այդ ընթացքում էկրանին երեւացել է Օբամայի լուսանկարը՝ “Մեղադրանք չկա” մեկնաբանությամբ: Fox 5-ի ղեկավարությունը […]

Հայաստան-Ուրուգվայ համագործակցություն՝ գյուղատնտեսության բնագավառում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ուրուգվայի ՛՛Նիրեա՛՛ ընկերության պատվիրակությանը, որը գլխավորում էր կազմակերպության փոխնախագահ Գաստոն Սկայոլան: Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ Հայաստանի և Ուրուգվայի միջև գյուղատնտեսության բնագավառում առկա է համագործակցության մեծ ներուժ, որի արդյունավետ օգտագործման դեպքում կարելի է հասնել զգալի հաջողությունների: Միաժամանակ նախարարը հույս է հայտնել, որ այս հանդիպումը հիմք կհանդիսանա […]

Ես ոչ մի պաշտոն չեմ ուզում, ոչ էլ ԱԼՄ-ն եմ ուզում. Տիգրան Կարապետյան

՛՛Ժողովրդական՛՛ կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը անպայման մասնակցելու է փետրվարի 20-ին կայանալիք հանրահավաքին: Այս մասին այսօր՝ ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում ասաց Տիգրան Կարապետյանը: Այս հանրահավաքից Կարապետիչը բավականին լուրջ ակնկալիքներ ունի: ՛՛Չկա բյուջե, չկա գումար: Ի՞նչ անխղճություն է՛՛,-երկրի վիճակին անդրադարձավ Կարապետյանը: Լրագրողի հարցին, թե ԲՀԿ-ի իշխանության գալու դեպքում ինչ պաշտոն կցանկանար վարե՞լ՝ Կարապետյանը պատասխանեց. ՛՛Ես ոչ մի պաշտոն […]

ԲՀԿ-ականները հացադուլի կնստեն, եթե…

Այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցությունում շտապ նիստ է հրավիրել: Մեր ունեցած տեղեկատվության համաձայն` նիստը վարում է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը լրագրողներին հայտնել է, թե Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու դեպքում ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավոր Վարդան Օսկանյանը և այլ ԲՀԿ-ականներ նստացույց և հացադուլ կարող են սկսել:

Շվեդիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Փետրվարի 16-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպան Մարտինա Քուիկին (նստավայրը՝ Թբիլիսի)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպան Քուիկին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը նշեց, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են հայ-շվեդական հարաբերությունները, ինչն արտացոլվել է փոխայցելությունների, քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ, Երևանում և Ստոկհոլմում դեսպանությունների հիմնադրմամբ, Հայաստանի տնտեսության նկատմամբ շվեդական ընկերությունների հետաքրքրության […]

“Մենք շարունակում ենք արյունաքամ անել կարմիր, կապույտ, ծիրանագույնը”

Չնայած նրան, որ հրեական արմատներով լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը Ցեղասպանության կանխարգելման և պատժի ՄԱԿ-ի կոնվենցիան հեղինակել էր 1948 թվականին, “Ցեղասպանություն” տերմինն էլ պաշտոնապես ստեղծել էր 1944-ին, որևէ կասկած չկա, որ 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կառավարության նախապես ծրագրած և դիտավորյալ իրականացրած 1.5  միլիոն հայերի սպանությունները պետք է որակվեն Ցեղասպանություն, գրում է Interpess.am-ը` Mir online-ին հղումով: […]

Հայկական հարիսան ու հարևան Վրաստանը

Թբիլիսահայ համայնքում գեղեցիկ ավանդույթ է դարձել Բուն Բարեկենդանի տոնը նշանավորել հայկական հարիսա ճաշատեսակի փառատոնով, որը Վիրահայոց թեմի առաջնորդարանի և ‘’Հայարտուն’’ կենտրոնի աջակցությամբ նախաձեռնում և իրականացնում է Վրաստանի հայ կանանց ‘’Շուշանիկ’’միությունը: Փառատոնը տարեցտարի ընդարձակվելով, վեր է ածվում ժողովրդական տոնահանդեսի, որին հայ կինը ներկայանում է տանտիրուհու իր հմտությամբ և հոգու ջերմությամբ պատրաստած ազգային այս ճաշատեսակով: 2015 թվականի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի