15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էտ մակարդակից ելնելով են բոլոր չինովնիկները բիզնեսով զբաղվում ու միլիարդատեր դառնում. Տիգրան Կարապետյան /վիդեո

՛՛Այս հակամարտությունը ՛՛ “Հանրապետական”  կուսակցությանը օգուտ չի բերի, քանի որ անհատական դաշտ են տանում՛՛,-՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ՛՛Ժողովրդական՛՛ կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Տիգրան Կարապետիչը անդրադառնալով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հեռուստաելույթին ասաց. ՛՛Ես հարց ունեմ պարոն Աշոտյանին՝ էտ մակարդակից ելնելով են բոլոր չինովնիկները բիզնեսով զբաղվում ու միլիարդատեր դառնում՛՛: Կարապետյանը ճիշտ չի համարում մականուններով խոսելը: […]

“Առյուծները կուտեն, թե ավանակները քացու տակ կթողնեն …”

Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը վերլուծել է ստեղծված քաղաքական իրավիճակի վիրտուալ պրոյեկտումը` մասնավորապես նշելով. “Շատ քաղաքական գործիչներ կան, ում չեմ սիրում, հիրավի կան մարդիկ ում ժամ առաջ կուզենայի տեսնել Հաագայում, բայց երբ իմ բարեկիրթ ընկերներից շատերը առյուծների վանդակներով նկարներն են հրճվանքով դնում ու կիսում, մեկնաբանում, հավանում … հուսահատվում եմ. ու ասեմ թե ինչու … 1Քանի դեռ դուք […]

Մեծ պահք՝ ինքնահաշտեցում. միայն մարդու փոփոխություն

Փետրվարի 15-ին Բուն Բարեկենդանի տոնի երեկոյան ժամը 6-ին փակվեցին եկեղեցիների խորանների վարագույրները, սկսվում է 49-օրյա Մեծ Պահքի շրջանը: Ժամանակակից սերունդը պահք ասելով հիմնականում հասկանում է կենդանական սննդից հրաժարում, սակայն սա սահմանափակ ընկալում է: “Յուրաքանչյուր մարդ Մեծ Պահքին պետք է պայքարի իր մեջ բնավորված չարի դեմ` ինքն իր հետ հաշտեցման համար: Մեր շրջապատում տեղի ունեցող անհարիր […]

Փետրվարի 20-ին ժողովուրդը կհայտարարի իր որոշման մասին.Վահե Էնֆիաջյան

Րոպեներ առաջ առաջնորդվելով օրենքի պահանջով`  Ազգային Ժողովի ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛, ՛՛Ժառանգություն՛՛ և ՛՛Հայ Ազգային Կոնգրես՛՛ խմբակցությունների անունից պետական գերատեսչություններին պատշաճ կարգով տեղեկացրեցինք, որ ս/թ փետրվարի 20-ին՝ ժամը 16:00-ին,  Ազատության հրապարակում հրավիրում ենք համազգային մեծ հավաք: Մենք վստահ ենք, որ պահն է ասելու` վե՛րջ արտագաղթին, վե՛րջ աղքատությանը, վե՛րջ ամեն օր ժողովրդին կրկին ու կրկին հուսախաբ անելուն և […]

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական […]

Երեխեքը տեսնում են, որ տգետը կարող է հասնել հաջողության, ասում են՝ ինչի՞ սովորեմ, Դոդի Գագոյի օրինակը ունեմ. Արմեն Աշոտյան/վիդեո/

՛՛Արմենիա՛՛ հեռուստաընկերության ՛՛Ռ-էվոլյուցիա՛՛ հաղորդման շրջանակներում ԿԳ նախարար և Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը անդրադարձավ ներքաղաքական վերջին աղմկոտ զարգացումներին: Արմեն Աշոտյանը որպես կրթության նախարար մեղադրեց Գագիկ Ծառուկյանին. ՛՛Իր նմաններն են խանգարում այսօր իմ երեխաներին դպրոցներում սովորել…Որովհետև էդ երեխեքը տեսնում են, որ տգետը կարող է հասնել հաջողության, ասում են՝ ինչի՞ սովորեմ, Դոդի Գագոյի օրինակը ունեմ։ Մարդը […]

Ջուր չի լինի

՛՛Երևան Ջուր՛՛ ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 16-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Ներքին Չարբախ, Վերին Չարբախ, Ներքին Շենգավիթ թաղամասերի, Արտաշիսյան փող. 44-ից բարձր համարների և նրբ., Շիրակի փող. և նրբ., Շարուրի փող. և նրբ., Արարատյան փող. և նրբ. ջրամատակարարումը: Իսկ հարակից տարածքներում կդիտվի ջրի ճնշման […]

Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-20-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին` հարավ-արևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 17-ին ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:  Երևանում՝ Փետրվարի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Ա՛յ թառամած մոլախոտ. Ազատամարտիկների պատասխանը

Ազատամարտիկներն արձագանքում են “Ծաղիկ Ռուբոյի”` Ռուբեն Գեւորգյանի՝ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին ուղղված խոսքին: Ա՛յ թառամած մոլախոտ, էն ժամանակ Զորավարից  ՛՛ատչոտ՛՛ պահանջեիր, երբ որ սրբում էիր Զորավարի կոշիկները ու աղաչում,որ լինեիր ԵԿՄ-ի վարչության անդամ:Քանի որ քո պապաների տված կտերը քո համար ավելի քաղցր էին, ուստի ՛՛Զորավար ջան-ը՛՛ դարձավ  ՛՛քեզ ատչոտ տվող՛՛: Եթե դու […]

Հայ կինն ու նրա 7-ամյա դուստրը մահացած են հայտնաբերվել Մոսկվայի իրենց բնակարանում /վիդեո/

Այսօր արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում: Իրենց բնակարանում մահացած են հայտնաբերվել հայուհի Վիկտորիա Ղարագուլյանն ու նրա 7-ամյա դուստրը: Նախնական տվյալներով` աղջկան սպանել է մայրը, ապա ինքնասպան է եղել, հայտնում է lifenews-ը: Ինչպես պատմել է 41-ամյա Վիկտորիա Ղարագուլյանի ամուսինը` Խորեն Ղազարյանը, նախօրեին երեկոյան ինքը վիճել է դստեր հետ ու անգամ տնից գնացել` մեքենայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի